Aller au contenu principal

Նանտեր


Նանտեր


Նանտեր (ֆր.՝ Nanterre [nɑ̃.ˈt̪ɛʁ ]), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս մարզում, երկրի մայրաքաղաք Փարիզի կենտրոնից մոտավորապես տասը կիլոմետր հեռավորության վրա։ Օ դը Սեն դեպարտամենտի վարչական կենտրոնն է, Փարիզի խոշորագույն արվարձաններից մեկը։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 89.476, 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 94 258: Զբաղեցնում է 12,19 քառակուսի կիլոմետր տարածք։

Նանտերում են տեղավորված տարածաշրջանային, մայրաքաղաքային, համապետական և միջազգային նշանակության մի շարք հիմնարկ-ձեռնակություններ ու կազմակերպություններ. Օ դը Սեն դեպարտամենտի պրեֆեկտուրան, Փարիզի առևտրա-արդյունաբերական պալատը, Փարիզի ազգային օպերայի պարի դպրոցը, «Փարիզ X - Նանտեր» համալսարանը (ունի շուրջ 33 000 ուսանող), ճարտարապետական դպրոցը, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի հյուպատոսարանները, մի շարք խոշորագույն ընկերությունների ու ֆիրմաների գլխավոր գրասենյակները։ Վերջիններիս թվում են Société Générale-ը, Faurecia-ն, Groupe du Louvre-ն ու նրա դուստր ձեռնարկություն Louvre Hôtels-ը։

Քաղաքում զարգացած են արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են էլեկտրոնիկան, էլեկտրատեխնիկան, մետաղամշակումը, ավտոմատիկան։

Պատմություն

Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախահռոմեական ժամանակներում։

Փարիզի հովանավորը հանդիսացող Սուրբ Ժենևիևը ծնունդով Նանտերից է (ծնվել է 419–422 թվականների միջակայքում)։

Պատկերասրահ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջը
  • Université Paris 10 Nanterre (in French)
  • Nanterre students (in French)
  • News coverage of March 2006 University occupation (in English)
  • Pictures of Nanterre (in French)
  • Nanterre Cathedral gallery of pictures
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Նանտեր by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité