Aller au contenu principal

Բովե


Բովե


Բովե (ֆր.՝ Beauvais, պիկարդ.՝  Bieuvais, լատին․՝ Bellovacum, Bratuspantium, Caesaromagus boh-VAY, ֆրանսերեն:  ( )), քաղաք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Օ դը Ֆրանս մարզում, որի կազմի մեջ մտնող Ուազ դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից 78 կիլոմետր դեպի հյուսիս, մերձակա խոշոր բնակավայրից՝ Ամյեն քաղաքից 62 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Թերեն և Ավելոն գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Այստեղ է գտնվում ֆրանսիական գոթիկայի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սուրբ Պետրոսի տաճարը, որի կամարը ամենաբարձրն է աշխարհի ճարտարապետական այդ ոճի կառույցների մեջ եղածներից (կամարի բարձրությունը 48,5 մետր է)։

2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 54 189։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տնտեսություն

Քաղաքում գործող խոշոր ձեռնարկություններից են՝

    • ինքնատիպ գոբելեններ արտադրող գորգագործական ֆաբրիկան (գործում է՝ սկսած 17-րդ դարի վերջերից)
    • ամերիկյան Massey-Ferguson ապրանքնիշով տրակտորներ արտադրող գործարանը
    • չինական BYD Auto մակնիշի ավտոբուսներ թողարկող գործարանը
    • սպունգի արտադրության Spontex SNC գործարանը
    • խոզանակների La Brosse et Dupont գործարանը
    • պաղպաղակ ու սորբետներ թողարկող Findus ֆաբրիկան
    • օծանելիքի ու կոսմետիկայի Givenchy ֆաբրիկան

Անվանի անձինք

Բովեում ծնված նշանավոր մարդկանցից են ֆրանսիացի մաթեմատիկոս Անրի Լեբեգը, նորաձևության դիզայներ Յուբեր դը Ժիվանշին։

Կլիմա

Քույր քաղաքներ

Բովեն բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

  •  Անգլիա, Մեյդստոն
  •  Գերմանիա, Վիտտեն
  •  Լեհաստան, Տչև
  •  Պորտուգալիա, Սետուբալ
  •  Ռումինիա, Դեժ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Charles Delettre, Histoire du diocèse de Beauvais, depuis son établissement, Volume 2, Harvard Library

Արտաքին հղումներ

  • Unofficial website
  • blog46, BIJ & EPM (open cybercafé)
  • "Diocese of Beauvais"—Catholic Encyclopedia
  • Coin Hoard Article
  • AGE LaSalle-Beauvais Արխիվացված 15 Հոկտեմբեր 2017 Wayback Machine
  • Официальный сайт мэрии Бове(ֆր.)
  • Сайт L’Observateur de Beauvais(ֆր.)
  • AGE LaSalle-BeauvaisԱրխիվացված 2017-10-15 Wayback Machine
  • Google Earth view of Beauvais Cathedral from south
  • Google Earth view of (truncated) west end of Beauvais Cathedral and Basse Oeuvre

Text submitted to CC-BY-SA license. Source: Բովե by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé