Aller au contenu principal

Թեմզայի Ռիչմոնդ


Թեմզայի Ռիչմոնդ


Թեմզայի Ռիչմոնդ (անգլ.՝ London Borough of Richmond upon Thames, произношение ), Լոնդոնի 32 շրջաններից (բորոներից) մեկը։ Գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի «Ներքին Լոնդոն» կոչվող հատվածում, նրա կենտրոնից 13 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, երկաթուղու երեք գծերի (ուղղությունների) հատման շրջակայքում։ Լոնդոնի միակ շրջանն է, որ ընկած է Թեմզայի զույգ ափերին։ Զբաղեցնում է 57,41 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 187 500։ Կառավարվում է շրջանային խորհրդի կողմից։ Բաժանված է 19 թաղամասերի (is divided into nineteen wards)։ Այստեղ է գտնվում Լոնդոնի ամենաընդարձակ զբոսայգին և տեսարժան այլ վայրեեր, որոնք ապահովում են բազմաթիվ բրիտանացի և օտարերկրյա զբոսաշրջիկների այցելություններն այս շրջան;

Ռիչմոնդը դասվում է Լոնդոնի առավել բարձրահամբավ (պրեստիժային) շրջանների շարքին, թեև անշարժ գույքի գների տեսակետից զիջում է Բելգրեյվին, Նայթսբրիջին, Չելսիին, Քենսիգտոնին և Համփսթեդին։

Պատմություն

Շրջանը կազմավորվել է 1965 թվականին միդլսեքսյան Թուինքենեմի, Ռիչմոնդի ու սուրեյյան Բարնսի միավորման արդյունքում և հենց այդ ժամանակ էլ ստացել է Թեմզայի Ռիչմոնդ (անգլ.՝ Richmond upon Thames) անվանումը։

Քույր քաղաքներ

Թեմզայի Ռիչմոնդի քույր քաղաքներն են՝

  •  Ֆրանսիա, Ֆոնտենբլո (1977 թվականից)
  •  Գերմանիա, Կոնստանց (1983 թվականից)
  •  ԱՄՆ, Ռիչմոնդ, Վիրջինիա (1980 թվականից)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Շրջանային խորհրդի կայքէջը
  • «Royal Richmond timeline» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Թեմզայի Ռիչմոնդ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité