Aller au contenu principal

Մոնթրեյ


Մոնթրեյ


Մոնթրեյ, կոչվել է նաև Մոնթրեյ սու Բուա (ֆր.՝ Montreuil. mɔ̃.tʁœj), համայնք և քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, Մեծ Փարիզ կոչվող մետրոպոլիայում։ Փարիզի արևելյան արվարձանն է, նրանից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 8,92 քառակուսի կիլոմետր տարածք։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչոթյան թվաքանակը եղել է 108 402 (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է գրավում դեպարտամենտում՝ Սեն Դենիից հետո, և չորրորդը՝ Իլ դը Ֆրանս երկրամասում)։

Նկատի առնելով մալիացիների մեծ գաղթօջախի առկայությունը քաղաքում՝ նրան կատակով անվանում են «Փոքր Բամակո» կամ «Բամակո սու Բուա»։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Պատմություն

Առաջին անգամ հիշատակվել է 722 թվականին Թեոդորիքոս IV-ի հրամանագրում, Monasteriolum (փոքր վանք) անվանումով։ Միջի դարերում նրա բնակիչները Վենսենյան ամրոցն աահովել են ջրով, որի համար էլ ազատվել են հարկերից։ Բաց այդ, մթերք են մատակարարել արքունիքին (հարգի ու գովական է եղել հատկապես Մոնտրեյի դեղձը)։

XIX դարում քաղաքում զարգացել են փայտարդյունաբերությունը և շնանյութերի արտադրությունը։ Հիմնադրվել է Ժորժ Մելիեսի կինոստուդիան։

1944 թվականին Մոնտրեյը դարձել է նացիստներից ազատագրված փարիզյան առաջին արվարձանը։ Հետպատերազմյան տարիներին քաղաքի զարգացումը շարունակվել է, այստեղ բնակություն են հաստատել բազմաթիվ ներգաղթյալներ հատկապես Մալիից։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Montreuil-sous-Bois, Philippe Hivert, Eden/Folies d'encre։
    • tome 1։ Le Moyen Âge et l'Ancien Régime, 2002, 2-913245-64-1
    • tome 2։ La Révolution Française, 2003, 2-913245-91-9
    • tome 3։ D'un Empire à l'autre (1795-1871), 2003, 2-913245-99-4
    • tome 4։ La IIIe République (1871-1940), 2004, 2-915525-03-X
    • tome 5։ De la guerre à nos jours (1939-2004), 2005, 2-915525-08-0
  • Arlette Auduc - Montreuil, patrimoine horticole, éditeur=Lieux Dits Éditions, année=2003, isbn 2-911330-25-0
  • Hélène Bocard - Montreuil, patrimoine de l'Entre-deux-guerres, éditeur=Lieux Dits Éditions, année=2006, isbn 978-2-905913-47-0
  • Jérôme Decoux - Usines en ville. Architecture et histoire des ateliers et usines de Montreuil, 2004, pages totales=132
  • Jérôme Decoux - Montreuil, patrimoine industriel, éditeur=Lieux Dits Éditions, année=2008, isbn 978-2-905913-39-5

Արտաքին հղումներ

  • Քաղաքի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Մոնթրեյ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité