Aller au contenu principal

Վիտրի սյուր Սեն


Վիտրի սյուր Սեն


Վիտրի սյուր Սեն (ֆր.՝ Vitry-sur-Seine), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Սկզբնապես կոչվել է Վիկտորիակում, հետագայում մի քանի անվանում է փոխել։ Ներկայիս անվանումը հաստատվել է 1897 թվականին։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Ընկած է Սեն գետի ափին, Փարիզից՝ 9, Կրետեյ քաղաքից՝ 6 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 11,67 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 86 375։

Պատմություն

Քաղաքը դարերի ընթացքում պատմական մի շարք ցնցումների միջով է անցել։ Դրանց թվում է Հարյուրամյա պատերազմը, որի ժամանակ Կառլոս Երկրորդ արքայի զորքերը հրդեհել են Գերվասիոսի և Պրոտասիոսի եկեղեցին, արմանյակների և բուրգինիոնների պատերազմը, կրոնական պատերազմները, Ֆրոնդան, 20-21-րդ դարերի սահմանագծին ազգային հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։

Ուշագրավ փաստ

  • 1949 թվականին՝ Ստալինի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, քաղաքի պողոտաներից մեկը կոչվել է նրա անունով։

Տեսարժանություն

Քաղաքի տեսարժան վայրերից է Վալ դը Մառնի ժամանակակից արվեստի թանգարանը, որը համարվում է արդի արվեստի ամենահարուստ հավաքածու ունեցող թանգարաններից մեկն աշխարհում։

Անվանի անձինք

  • Ջիմի Բրիան, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Արսեն Չաքարյան, ֆրանսահայ պատմաբան, Դիմադրության շարժման մասնակից, Միսաք Մանուշյանի ղեկավարած խմբի անդամ
  • Սեռոն, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր

Ժողովրդագրություն

Կրթություն

2016 թվականի տվյալներով համայնքւմ գործում էին 23 նախակրթարան (maternelles), 21 տարրական դպրոց՝ շուրջ 9 000 սովորողներով, միջնակարգ և ավագ մի շարք դպրոցներ, լիցեյներ, քոլեջներ, ինչպես նաև Paris 12 Val de Marne համալսարանը։

Քույր քաղաքներ

Վիտրի սյուր Սենի քույր քաղաքներն են՝

  •  Անգլիա, Բարնլի (1958)
  •  Չեխիա, Կլադնո (1966)
  •  Գերմանիա, Մայսեն (1973)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Le Patrimoine des Communes du Val-de-Marne: Flohic Editions, Charenton-le-Pont, 1994, ISBN=2-908958-94-5

Արտաքին հղումներ

  • Քաղաքապետարանի կայքէջը
  • INSEE (ed.). «Dossier complet : Commune de Vitry-sur-Seine (94081)». Recensement général de la population de 2019/2020. RGP. Վերցված է 9/3/2023-ին..
  • Official website Արխիվացված 2011-01-09 Wayback Machine
  • Val-de-Marne's Museum of Contemporary Art
  • Paris-Sud Community (en)
  • Résumé statistique de Vitry-sur-Seine sur le site de l'Insee

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիտրի սյուր Սեն by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé