Aller au contenu principal

Շամպինյի սյուր Մառն


Շամպինյի սյուր Մառն


Շամպինյի սյուր Մառն (ֆր.՝ Champigny-sur-Marne. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ), ֆրանսերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Մառնի Շամպինյի), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Զբաղեցնում է 11,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2008 թվականի տվյալներով եղել 75.142:

Ժողովրդագրություն

Պատմություն

Քաղաքի ներկայիս տեղում բնակավայր եղել է դեռևս միջին դարերում։ Պահպանվել է XII դարում կառուցված Սուր Սատուռնին եկեղեցին։ Միջնադարում կառուցվել է նաև ամրոց, որն ավերվել է արմանյակների և բուրգինյոնների կռիվների ժամանակ։ 1545 թվականին սկսվել է նոր ամրությունների շինարարությունը։ 1815 թվականին Շամպինյիին տարեկան երկու տոնավաճառ կազմակերպելու իրավունք է շնորհվել։

1870 թվականին՝ Փարիզի պաշարման ժամանակ, բնակավայրը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել։ 1897 թվականին ստացել է ներկայումս ևս գործածվող անվանումը (մինչ այդ պարզապես կոչվել է Շամպինյի):

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքը բուռն թափով աճել է։ Այստեղ բնակություն են հաստատել մեծ թվով ներգաղթյալներ Հյուսիսային Աֆրիկայից և Պորտուգալիա։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Champigny-sur-Marne official website (fr)
  • Champigny Blog (fr)
  • Historic D.B.racing cars of Champigny/Marne (fr)

Text submitted to CC-BY-SA license. Source: Շամպինյի սյուր Մառն by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité

Non trouvé