Aller au contenu principal

Սեն Մոր դե Ֆոսե


Սեն Մոր դե Ֆոսե


Սեն Մոր դե Ֆոսե ( ֆր.՝ Saint-Maur-des-Fossés. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Փարիզի հարավ-արևելյան արվարձանն է։ Զբաղեցնում է 11,25 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 75 748։

Սեն Մոր դե Ֆոսեն Վանեսա Պարադիի և Մանու Կաչեի ծննդավայրն է։

Պատմություն և տնտեսություն

638 թվականին ներկայիս քաղաքի տեղում հիմնվել է Սուրբ Պետրոսի աբբայությունը։ 868 թվականին այնտեղ են տեղափոխվել սուրբ Մաուրուսին (Մոր) վերագրվող մասունքները, ինչն էլ քաղաքի անվանակոչության հիմք է հանդիսացել և ապահովել ուխտավորների զգալի հոսք։

1541 թվականին Սեն Մորում սկսվել է կարդինալ դյու Բելլեին պատկանող ամրոցի շինարարությունը։ Նախագիծը պատրաստել է ճարտարապետ Ֆ. Դելորմը . Հետագայում տարածքը փոխանցվել է Կոնդեների իշխանական տոհմին, իսկ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ազգայնացվել է։

19-րդ դարում Սեն-Մորի բնակչությունն զգալիորեն աճել է՝ բնակավայրի սանիտարական պայմանների և Փարիզի հետ հաղորդակցության բարելավման շնորհիվ։ Սակայն քաղաքը զգալիորեն տուժել է ֆրանս-պրուսական պատերազմի և 20-րդ դարասկզբի երկու ջրհեղեղի ժամանակ։

Ներկայումս քաղաքում գործում են մի շարք ոչ մեծ ձեռնարկություններ, RATP-ի դեպոն և Essilor հետազոտական կենտրոնը։

Ժողովրդագրություն

Անվանի անձինք

Ֆիլիպ Դուալե (1908 – 1977), ջրասուզակ, հետազոտող, գրող. Ժակ Իվ Կուստոյի ընկերակիցը

Վինչենցո Պերուջա (1881–1925), իտալացի գող, ով 1911 թ. օգոստոսի 21-ին հափշտակել է Մոնա Լիզան

Լորան Պիմոն (ծնվել է 1965 թ. Սեն Մոր դե Ֆոսեում. ֆրանսիացի ֆուտբոլիստ

Ժերմեն Տայֆեռ (1892–1983), կոմպոզիտոր, կոմպոզիտորների Les Six խմբի միակ կին անդամը

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • «St Maur-des-Fossés» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 24 (11th ed.). 1911. էջ 31.
  • Historical and Archaeological Association
  • Site des conseillers municipaux de l'opposition (PS-PC)
  • Սեն Մոր դե Ֆոսե քաղաքի պաշտոնական կայքը(Ֆրանսերեն) )

Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Մոր դե Ֆոսե by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité