Aller au contenu principal

Վիլժուիֆ


Վիլժուիֆ


Վիլժուիֆ ( ֆր.՝ Villejuif ), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտի Լ'Էլ-լե- Ռոզ շրջանում։ Փարիզի հարավային արվարձանն է. Ընկած է Փարիզի կենտրոնից (Նոտր Դամ) 8 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 5,34 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 51 հազար 739։

Անվանումը

Վիլժուիֆը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1119 թվականին Կալիստոս II-ի պապական բուլլայում Villa Judea, այսինքն՝ «հրեական գյուղ» անվանումով, հետագա դարերում՝ արխայիկ ֆրանսերեն նույնիմաստ գրությամբ՝ Villejuifve։ Սակայն միջնադարում այս տեղանքում հրեաների առկայության մասին տվյալներ չեն պահպանվել, և, հետևաբար, նրանց դերը այս բնակավայրի հիմնադրման (կամ զարգացման) գործում հաստատված չէ։

Տրանսպորտ

Վիլժուիֆը սպասարկվում է Փարիզի մետրոյի 7-րդ գծի 3 կայարաններով՝ Villejuif - Léo Lagrange, Villejuif - Paul Vaillant-Couturier և Villejuif - Louis Aragon :

Ժողովրդագրություն

Վիլժուիֆի բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 51 հազար 739։ Բնակչության խտությունը կազմում է 9689 մարդ։ /կմ².

20-րդ դարի ժողովրդագրական աղյուսակ.

Կլիմա

Քույր քաղաքներ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Անվանի անձինք

  • Գրիգորի Գրիգորևիչ Գագարին (ծնվ. հոկտեմբերի 2, 1945, Վիլժուիֆ) - իշխան, Ռուսաստանի ազնվականական ժողովի առաջնորդ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Le Patrimoine des Communes du Val-de-Marne: Flohic Editions, Charenton-le-Pont, 1994 ISBN=2-908958-94-5
  • Carlos Escoda: Chroniques de Villejuif. Escalier D, Villejuif 2004. ISBN 2-9510431-2-0.
  • INSEE
  • Էսսոնի ասոցիացիայի քաղաքապետերը

Արտաքին հղումներ

  • Վիլժուիֆի պաշտոնական կայքը

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիլժուիֆ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé