Aller au contenu principal

Բոնդի (քաղաք)


Բոնդի (քաղաք)


Բոնդի ( ֆր.՝ Bondy ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, Փարիզի հյուսիս-արևելյան արվարձաններում, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 11 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 5,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 53 503։

Պատմություն

Առաջին անգամ հիշատակվել է մոտավորապես 600 թվականին՝ որպես գալլա-հռոմեացի Բոնիտիուսի կալվածք՝ Bonitiacum :

Ժողովրդագրություն

Նշանավոր բնակիչներ

Անդրե Մալրո - գրող, մշակութաբան, ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս, Հինգերորդ հանրապետության գաղափարախոս, Շառլ դը Գոլի ղեկավարած կառավարությունում մշակույթի նախարար (1958-1969 թթ.):

Կիլիան Մբապե (ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին), ֆուտբոլիստ, Փարիզի Սեն Ժերմեն ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող։ Աշխարհի 2018թ. չեմպիոն։ Աշխարհի 2018 թվականի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող.

Քույր քաղաքներ

  • Ալկասեր դու Սալ, Պորտուգալիա
  • Բերքան, Մարոկկո
  • Ֆուրչի, Իտալիա
  • Նեդրոմա, Ալժիր
  • Ն'քոլաֆամբա, Կամերուն
  • Տամբակունդա, Սենեգալ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Քաղաքային խորհրդի կայքէջը (Ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Բոնդի (քաղաք) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé