Մալակոֆ ( ֆր.՝ Malakoff ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի արվարձանն է։
Տարածքի կառուցապատումն սկսվել է 1845 թվականին ձեռնարկատեր Ալեքսանդր Շովելոյի նախաձեռնությամբ, ով նոր բնակավայրը մկրտել է Նոր Կալիֆորնիա (Նուվել Կալիֆոռնիա)։ Այդ ժամանակ հիմնական բնակիչները փարիզյան գործարանների հարուստ բանվորներն ու գրասենյակային աշխատողներն էին։ Ղրիմի պատերազմում տարած հաղթանակի պատվին այստեղ կառուցվել է Մալախով Կուրգանի քարե աշտարակի պատճենը. նույն անունը ստացել է տեղի հյուրանոցը ( À la Tour de Malakoff ): Երբ 1883 թվականի նոյեմբերի 8-ին համայնքն առանձնացավ Վանվեսից և հռչակվեց առանձին քաղաք, այն վերանվանվեց ի պատիվ «մալակոֆյան հաղթանակի» ( bataille de Malakoff ):
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou