Aller au contenu principal

Կլիշի սու Բուա


Կլիշի սու Բուա


Կլիշի սու Բուա ( ֆր.՝ Clichy-sous-Bois ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի արվարձաններից մեկն է և ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 16 կմ դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է մոտավորապես 4 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30 082։

Պատմություն

Միջնադարում եղել է տամպլիերների տիրապետության տակ գտնվող գյուղ, այնուհետև ծառայել է որպես արքայական որսատեղի։ 1814 թվականին Ալեքսանդր I ցարը կանգ է առել թագավորական «որսորդական տնակում»։ 1870 թվականին տարածքը մեծապես տուժել է ֆրանս-պրուսական պատերազմից։ 1912 թվականին Կլիշի սու Բուայի բնակչությունը կազմում էր 1434 մարդ։ Բնակավայրի արագ աճն սկսվել է 1955 թվականից հետո։

Հանցագործությունների մակարդակը

Հանցագործությունների մակարդակը Սեն-Սեն Դենի դեպարտամենտում և մասնավորապես Կլիշի սու Բուա քաղաքում ամենաբարձրերից է Ֆրանսիայում։ Դա, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով։ Մինչեւ 25 տարեկան երիտասարդների 20%-ից 40%-ը մշտական աշխատանք չունի։

Զանգվածային անկարգություններ (2005)

2005 թվականի հոկտեմբերին Կլիշիում բռնկվեցին հուզումներ, որոնք վերաճեցին անկարգությունների և հետագայում տարածվեցին Փարիզի այլ շրջաններում։ Պատճառը թունիսյան և մավրիտանական ծագումով երկու դեռահասների մահն էր. նրանք, փախչելով ոստիկանությունից, թաքնվել էին տրանսֆորմատորային խցիկում և էլեկտրական հոսանքի մահացու հարվածներ ստացել։

Անկարգությունների հետևանքով տուժել են նաև մի խումբ յարոսլավցի ռուս զբոսաշրջիկներ, ովքեր իջեւանել էին այդ արվարձանի էժան հյուրանոցում։ Նոյեմբերի 3-ին նրանց կողոպտել են. Բացի այդ, մի խումբ մուսուլման երիտասարդներ առևանգել, ջարդուփշուր են արել ու այրել տուրիստական խմբի ավտոբուսը։

Ժողովրդագրություն

Կլիշի սու Բուայի բնակչության մեծ մասն աֆրիկյան ծագում ունի։ 2015 թվականի տվյալներով երիտասարդության գործազրկության մակարդակը կազմել է 40%։

Պատկերասրահ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • pictures of clichy sous bois :[1]
  • Официальная страница коммуны Архивная копия от 19 марта 2008 на Wayback Machine(Ֆրանսերեն)
  • Бунт мусульманской молодежи под Парижем Архивная копия от 10 февраля 2013 на Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Կլիշի սու Բուա by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé