Aller au contenu principal

Գունդ (Նյու Յորք)


Գունդ (Նյու Յորք)


Գունդ (անգլ.՝ The Sphere), գերմանացի քանդակագործ Ֆրից Քյոնիգի մետաղյա քանդակը, որը գտնվում է Նյու Յորքում։ Նախկինում այն տեղակայված էր Օսթին Ժոզեֆ Տոբինի անվան հրապարակում՝ Մանհեթենի Համաշխարհային առևտրի կենտրոնի (ՀԱԿ) աշտարակների կողքին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո այն դուրս է բերվել փլատակների տակից և ժամանակավոր պահպանման է ուղարկվել Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող պահեստ։

Հարձակումից վեց ամիս անց, երբ ցուցադրվել է քանդակի մասին վավերագրական ֆիլմը, «Գունդը» ժամանակավորապես ուղարկվել է Բեթերի պարկ՝ առանց վերանորոգման։ Շուտով նրա ստորոտը լուսավորել է հավերժական կրակը՝ որպես 9/11 զոհերի հուշահամալիր։ «Գունդը» դարձել է գլխավոր զբոսաշրջային գրավչություն, մասամբ այն պատճառով, որ ահաբեկչությունը վերապրել է միայն փոքր փոս ընկած հատվածով և կորպուսի վրա անցքով։

Նկարագրություն

«Գունդը» 762 սմ բարձրությամբ մետաղական քանդակ է, որը բաղկացած է 52 բրոնզե հատվածներից: Այն ստեղծվել է Գերմանիայի Բրեմեն քաղաքում և ուղարկվել ստորին Մանհեթեն։ Գեղարվեստական ձևավորումը նպատակ ուներ խորհրդանշելու աշխարհը համաշխարհային առևտրի միջոցով։ Գունդը տեղադրված էր օղակի վրա՝ շատրվանի կենտրոնում, և ճարտարապետ Մինորու Յամասակիի մշակված դեկորատիվ տարրերի հետ պետք է ընդօրինակեր Մեքքայի մեծ մզկիթը՝ Մասջիդ Ալ-Հարամը, որտեղ քանդակը կանգնած էր Քաաբի տեղում։ Գունդն ինքնին 24 ժամվա ընթացքում մեկ ամբողջական պտույտ էր կատարում։ Լավ եղանակին շատրվանի մոտ գտնվող վայրերը հայտնի ճաշի վայր էին «WTC»-ի աշխատակիցների համար։

Սեպտեմբերի 11-ից հետո

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո քանդակը դուրս է բերվել փլատակների տակից և ժամանակավոր պահպանման ուղարկվել Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող պահեստ։ Նրա դուրս բերումը լայնորեն լուսաբանվել է Նյու Յորքի ԶԼՄ-ներում, քանի որ «Գունդը» վերապրել է երկու աշտարակների անկումը գրեթե անվնաս։

Գերմանացի ռեժիսոր Պերսի Ադլոնը ֆիլմ է նվիրել «Գնդին», որտեղ պատմողն այցելում է Գրաունդ-Զիրո ահաբեկչությունից հինգ շաբաթ անց և պատմում քանդակի ստեղծման պատմությունը։ Ինքը՝ Քյոնիգը, սկզբում դեմ էր «Գունդի» վերատեղադրմանը՝ հուշարձանը համարելով «գեղեցիկ դիակ»։

Ի վերջո, քանդակը վերադարձել է Մանհեթեն, իսկ 2002 թվականի մարտի 11-ին տեղադրվել է «Battery Park»-ում, իր նախկին գտնվելու վայրից չորս թաղամաս այն կողմ։

Աշխատանքը ղեկավարել է ինքը՝ «Գունդի» ստեղծողը։

2017 թվականի սեպտեմբերին «Գունդը» կրկին տեղափոխվել է՝ այս անգամ նորաստեղծ Լիբերթի այգի, որն ավելի մոտ է իր սկզբնական դիրքին։ 2021 թվականի հունիսին հրատարակվել է «The SPHERE - From Artwork to Memorial» գրքի սահմանափակ հրատարակությունը՝ քանդակի տեղադրման 50-ամյակի կապակցությամբ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Գունդ (Նյու Յորք) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé