Aller au contenu principal

Պանթեոն (Փարիզ)


Պանթեոն (Փարիզ)


Պանթեոն (ֆր.՝ Panthéon,  ( ), դասական հունարեն πάνθειον բառից, pántheion, «բոլոր աստվածների տաճար») Ֆրանսիայում Փարիզի 5-րդ շրջանում տեղակայված հուշարձան է։ Այն գտնվում է Լատինական շրջանում, Սուրբ Ժենևևիի բլրի գագաթին, Պանթեոնի հրապարակի կենտրոնում, որն անվանվել է նրա անունից։ Շենքը կառուցվել է 1758-1790 թվականներին, Ժակ Ժերմեն Սուֆլոի նախագծով և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի հրամանով։ Թագավորը մտադիր էր կառուցել Փարիզի հովանավոր սուրբ Սուրբ Ժենևևին նվիրված տաճար։ Սուֆլոն և Լյուդովիկոս XV-ը մահացել են մինչև եկեղեցու կառուցման ավարտը։

Շինարարությունն ավարտվելուց հետո սկսվել է Ֆրանսիական հեղափոխությունը։ Ազգային հիմնադիր ժողովը 1791 թվականին քվեարկել է Սուրբ Ժենևևի եկեղեցին վերածելու ֆրանսիացի ականավոր քաղաքացիների աճյունների դամբարանի վերածելու օգտին՝ Հռոմի Պանթեոնի օրինակով, որն այս կերպ օգտագործվում էր 17-րդ դարից ի վեր։ Առաջինը Պանթեոնում ամփոփվել է հեղափոխական գործիչ Կոմս դը Միրաբոի աճյունը, չնայած մի քանի տարի անց այն հանվել է շենքից։ 19-րդ դարի ընթացքում Պանթեոնը երկու անգամ վերականգնվել է որպես եկեղեցի, մինչև Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը վերջնականապես որոշում է կայացրել 1881 թվականին շինության բացառիկ օգտագործումը որպես դամբարան։ 1885 թվականին 50 տարվա ընդմիջումից հետո առաջինը դամբարանում Վիկտոր Հյուգոյի աճյունն է ամփոփվել։

Պանթեոնի հաջորդական նպատակային փոփոխությունները հանգեցրել են ճակատային քանդակների փոփոխությունների և գմբեթի գագաթին մեկ խաչ, և մեկ դրոշ տեղադրելով։ Ի սկզբանե գոյություն ունեցող պատուհաններից մի քանիսը փակվել են, որպեսզի ինտերիերին ավելի մութ և թաղման մթնոլորտ հաղորդեն, ինչը որոշակիորեն խախտել է Գոթական տաճարի լուսավորությունն ու պայծառությունը դասական սկզբունքների հետ համատեղելու Սուֆլոյի սկզբնական մտադրությունը։ Պանթեոնի ճարտարապետությունը նեոկլասիցիզմի վաղ օրինակն է, որը ամփոփվում է գմբեթով, ինչովպարտական է Դոնատո Բրամանտեին։

1851 թվականին Լեոն Ֆուկոն երկրի պտույտը ցուցադրելու համար Պանթեոնի առաստաղից կախել է ճոճանակ, որի պատճենը մինչ օրս Պանթեոնում է։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ 81 մարդու աճյուն (75 տղամարդ և վեց կին) տեղափոխվել է Պանթեոն։ Պանթեոնում հուղակավորումների կեսից ավելին կատարվել են Նապոլեոնի Առաջին կայսրության օրոք։

Պատմություն

Տեղանք և նախկին շենքեր

Պանթեոնի վայրը մեծ նշանակություն է ունեցել Փարիզի պատմության մեջ և նախկան Պանթեոնի կառուցումը զբաղեցված է եղել մի շարք հուշարձաններով։ Դա Լուկոտիուս լեռան վրա էր, Սեն գետի ձախ ափին գտնվող մի բարձունքում, որտեղ եղել էր հռոմեական Լուտետիա քաղաքի ֆորումը։ Այն նաև եղել է Սուրբ Ժենևևի սկզբնական թաղման վայրը, ով առաջնորդել էր փարիզեցիների դիմադրությունը հոների դեմ, երբ նրանք սպառնում էին Փարիզին 451 թվականին։ 508 թվականին Ֆրանկների թագավոր Կլովիսը այնտեղ եկեղեցի է կառուցել, որտեղ՝ 511 և 545 թվականներին, թաղել են նրան և նրա կնոջը։ Եկեղեցին, որն ի սկզբանե նվիրված է եղել սուրբ Պետրոսին և Պողոսին, վերանվիրվել է Փարիզի հովանավոր Սուրբ Ժենևևի անունով։ Այն գտնվում էր Սուրբ Ժենևևի աբբայության կենտրոնում, որը միջնադարում կրոնական գիտությունների կենտրոն էր։ Նրա մասունքները պահվել ենն եկեղեցում և դուրս են բերվել հանդիսավոր երթերի ժամանակ, երբ քաղաքին վտանգ է սպառնացել։

Շինարարություն

Լյուդովիկոս 15-րդ թագավորը 1744 թվականին երդվել է, որ եթե նա ապաքինվի իր հիվանդությունից, կփոխարինի Սուրբ Ժենևևի աբբայության խարխուլ եկեղեցին Փարիզի հովանավոր սուրբին արժանի ավելի մեծ շինությամբ։ Նա իրոք ապաքինվել է, բայց անցել է տասը տարի, մինչև սկսվել են եկեղեցու վերակառուցումն ու ընդարձակումը։ 1755 թվականին Թագավորի հասարակական աշխատանքների տնօրեն Աբել-Ֆրանսուա Պուասոնը, մարկիզ դը Մարինյեն, ընտրել է Ժակ-Ժերմեն Սուֆլոյին եկեղեցու նախագծման համար։ Սուֆլոն (1713-1780) ուսումնասիրել է դասական ճարտարապետություն Հռոմում 1731-1738 թվականներին։ Նրա վաղ շրջանի աշխատանքների մեծ մասը իրագործվել է Լիոնում։ Սուրբ Ժենևևի տաճարը դարձել է նրա կյանքի գործը. այն ավարտվել է միայն նրա մահից հետո։

Նրա առաջին նախագիծը ավարտվել է 1755 թվականին և ակնհայտորեն ազդեցություն է կրել Բրամանտեի աշխատանքներից, որի մոտ նա սովորել էր Իտալիայում ուսանելու տարիներին։ Եկեղեցին հիմքում ստացել է հունական խաչի ձև՝ չորս հավասար երկարությամբ նավերով և կորընթոսյան սյուների վրա նստած մոնումենտալ գմբեթով, իսկ գլխավոր եռանկյունաձև ճակտոնի տակ դասական սյունասրահ էր։ Հետագա տարիների ընթացքում նախագիծը փոփոխվել է հինգ անգամ՝ ավելացել են նարտեքս, մատուռ և երկու աշտարակ։ Նախագիծը վերջնական տեսքի է բերվեց միայն 1777 թվականին։

Հիմքերը դրվել են 1758 թվականին, սակայն տնտեսական խնդիրների պատճառով աշխատանքները դանդաղ են ընթացել։ 1780 թվականին Սուֆլոն մահացել է և նրան փոխարինել է իր աշակերտ Ժան-Բատիստ Ռոնդելեն։ Վերափոխված Սուրբ Ժենևևի աբբայութան շինարարությունը վերջնականապես ավարտվել է 1790 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության սկզբից անմիջապես հետո։

Շենքի երկարությունը 110 մետր է, լայնությունը՝ 84 մետր, իսկ բարձրությունը՝ 83 մետր, իսկ դամբարանը նույն չափի է՝ շենքի տակ։ Առաստաղը հենված էր մեկուսացված սյուների և լայնակի կամարների վրա։ Զանգվածային գմբեթը հենված էր չորս հսկա սյուների վրա հենված կախոցներով։ Նախագծի քննադատները պնդել են, որ սյուները չեն կարող պահել այդքան մեծ գմբեթը։ Սուֆլոն ամրացրել է քարե կառուցվածքը երկաթե ձողերի համակարգով, որը ժամանակակից ամրացված շենքերի նախորդն է։ Ճաղավանդակները 21-րդ դարում շարքից դուրս են եկել, և դրանց փոխարինման խոշոր վերականգնողական ծրագիր է իրականացվել 2010-ից 2020 թվականներին։

Գմբեթն իրականում երեք գմբեթից է բաղկացած, որոնք տեղավորվում են միմյանց մեջ։ Առաջին՝ ամենացածր գմբեթը, ունի վարդակներով ծածկված առաստաղ և բաց է կենտրոնում։ Այս գմբեթի միջով տեսանելի է երկրորդ գմբեթը, որը զարդարված է Անտուան Գրոսի «Սենտ Ժենևիևի ապոթեոզ» որմնանկարով։ Արտաքին գմբեթը, որը տեսանելի է դրսից, կառուցված է քարից, որոնք ամրացված են երկաթե ամրաններով և ծածկված կապարե կղմինդրով, այլ ոչ թե փայտով, ինչպես ընդունված էր այդ ժամանակաշրջանի Ֆրանսիայում։ Պատերի ներսում թաքնված հենարանները լրացուցիչ ամրություն են տալիս գմբեթին։

Հեղափոխություն - «Ազգի տաճար»

Սուրբ Ժնևիև եկեղեցին գրեթե ավարտված է եղել, և միայն ներքին հարդարանքն է անավարտ եղել, երբ 1789 թվականին սկսվել է Ֆրանսիական հեղափոխությունը։ 1790 թվականին մարկիզ դը Վիլետն առաջարկել է այն դարձնել ազատությանը նվիրված տաճար՝ Հռոմի Պանթեոնի օրինակով։ «Եկեք տեղադրենք մեր մեծերի արձանները և նրանց մոխիրը ամփոփենք դրա ստորգետնյա խորշերում»։ Գաղափարը պաշտոնապես ընդունվել է 1791 թվականի ապրիլին՝ 1791 թվականի ապրիլի 2-ին ականավոր հեղափոխական գործչի՝ Կոմս դը Միրաբոի մահից հետո, որը Ազգային Սահմանադիր ժողովի նախագահն էր։ 1791 թվականի ապրիլի 4-ին Համագումարը որոշել է «որ այս կրոնական եկեղեցին դառնա ազգի տաճար, որ մեծ մարդու գերեզմանը դառնա ազատության զոհասեղան»։ Նրանք նաև հաստատել են մուտքի վրայի նոր տեքստը՝ «Երախտավոր ազգը մեծարում է իր մեծերին»։ Հռչակագրի հաստատման նույն օրը եկեղեցում տեղի է ունեցել Միրաբոյի հուղարկավորությունը։

Վոլտերի մոխիրը տեղադրվել են Պանթեոնում 1791 թվականի հուլիսի 11-ին, այնուհետեւ մի քանի հեղափոխականների մասունքներ, այդ թվում՝ Ժան-Պոլ Մարատին և փիլիսոփա Ժան-Ջակ Ռուսոյինը։ Հեղափոխական ժամանակաշրջանի իշխանության արագ փոփոխություններում Պանթեոնում ամփոփված առաջին երկու անձինք՝ Միրաբեոն և Մարատը հայտարարվել են հեղափոխության թշնամիներ, և նրանց մնացորդները հեռացվել են։ Ի վերջո, Ֆրանսիական Կոնվենցիայի նոր կառավարությունը 1795 թվականի փետրվարին որոշել է, որ Պանթեոնում չպետք է տեղադրվի ոչ ոք, ով առնվազն տաս տարի չի մահացել։

Եկեղեցին դամբարանի վերածվելուց անմիջապես հետո Համագումարը հավանություն է տվել ճարտարապետական փոփոխություններին՝ ինտերիերն ավելի մուգ և հանդիսավոր դարձնելու համար։ Ճարտարապետ Կանտրմեր դե Կենսին աղյուսով պատել է ստորին պատուհանները և մգեցրել վերին պատուհանների ապակին՝ լույսը նվազեցնելու համար, իսկ արտաքինից հանել է զարդանախշերի մեծ մասը։ Ճարտարապետական լապտերներն ու զանգերը հանվել են ճակատից։ Բոլոր կրոնական ֆրիզներն ու արձանները ոչնչացվել են 1791 թվականին դրանք փոխարինվել են հայրենասիրական թեմաներով արձաններով և որմնանկարներով։

Փոխակերպում՝ տաճարից եկեղեցի և հակառակ (1806–1830)

Նապոլեոն Բոնապարտը 1801 թվականին առաջին կոնսուլ դառնալուց հետո Կոնկորդատ է ստորագրել Հռոմի պապի հետ՝ համաձայնելով վերականգնել նախկին եկեղեցական գույքը, ներառյալ Պանթեոնը։ Պանթեոնը գտնվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի կանոնների իրավասության ներքո։ Այնտեղ Աուստերլիցի ճակատամարտում Նապոլեոնի հաղթանակի նվիրված տոնակատարություններ են անցկացվել։ Այնուամենայնիվ, եկեղեցու դամբարանը պահպանել է իր պաշտոնական գործառույթը՝ որպես նշանավոր ֆրանսիացիների հանգստավայր։ Արևելյան գավիթով բացվել է նոր մուտք անմիջապես դեպի դամբարան։ Նկարիչ Անտուան-Ժան Գրոսին հանձնարարվել է զարդարել գմբեթի ինտերիերը։ Այն միավորում էր եկեղեցու աշխարհիկ և կրոնական կողմերը. ցույց է տալիս, թե ինչպես են հրեշտակները Ժենևևին երկինք են տանում Ֆրանսիայի մեծ առաջնորդների ներկայությամբ՝ սկսած Կլովիս I- ից և Կարլոս Մեծից մինչև Նապոլեոն և կայսրուհի Ժոզեֆինա։

Նապոլեոնի օրոք քառասունմեկ նշանավոր ֆրանսիացիների աճյունները ամփոփվել են դամբարանում։ Նրանք հիմնականում զինվորական սպաներ էին, սենատորներ և կայսրության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց նաև կային հետախույզ Լուի-Անտուան դը Բուգենվիլը և նկարիչ Ժոզեֆ-Մարի Վիենը, Նապոլեոնի պաշտոնական նկարիչ Ժակ-Լուի Դեյվիդի ուսուցիչը։

Նապոլեոնի անկմանը հաջորդած Բուրբոնների վերականգնման ժամանակ, 1816 թվականին Լյուդովիկոս XVIII-ը ամբողջ Պանթեոնը, ներառյալ դամբարանը հանձնել է կաթոլիկ եկեղեցուն։ Եկեղեցին նույնպես վերջապես պաշտոնապես օծվել է թագավորի ներկայությամբ, մի արարողություն, որը բաց էր թողնվել հեղափոխության ժամանակ։ Ժան Գիյոմ Մոիտեի ֆրոնտոնի վրա քանդակը, որը կոչվում է «Հայրենիք, որը պսակում է հերոսական և քաղաքացիական արժանիքները», փոխարինվել է Դեյվիդ դ'Անժերի կրոնական թեմայով ստեղծագործությամբ։ Սուրբ Ժենևևի մասունքն կորցվել էր հեղափոխության ժամանակ, բայց մի քանի մասունքներ հայտնաբերվել են և վերականգնվել են եկեղեցում (Նրանք այժմ գտնվում են հարևան Սեն-Էտյեն-դյու-Մոն եկեղեցում)։ 1822 թվականին Ֆրանսուա Ժերարին հանձնարարվել է զարդարել գմբեթի կամարների առագաստներըը նոր գործերով, որոնք ներկայացնում էին արդարությունը, մահը, ազգը և փառքը։ Ժան-Անտուան Գրոսին հանձնարարվել է վերափոխել իր որմնանկարը ներքին գմբեթի վրա՝ Նապոլեոնին փոխարինելով Լյուդովիկոս XVIII- ով, ինչպես նաև Լյուդովիկոս XVI-ի և Մարի Անտուանետի կերպարներով։ Գմբեթի նոր տարբերակը բացվել է 1824 թվականին Շառլ Բուրբոնը։ Իսկ դամբարանները փակ էին այցելուների համար։

Լուի Ֆիլիպ I-ի, Երկրորդ Հանրապետության և Նապոլեոն III-ի (1830–1871) օրոք

1830 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը գահին կարգել է Լուի Ֆիլիպ I-ին։ Նա համակրանքով է վերաբերվել հեղափոխական արժեքներին, և 1830 թվականի օգոստոսի 26-ին եկեղեցին կրկին դարձել է Պանթեոն։ Այնուամենայնիվ, դամբարանը փակ է մնացել հանրության համար, և ոչ մի նոր աճյուն չի ավելացվել։ Կատարված միակ փոփոխությունը հիմնական ֆրոնտոնն է եղել, որը վերափոխվել էր շողացող խաչով. և կրկին փոխվել է Դ'Էնժերի հայրենասիրական ստեղծագործությամբ, որը կոչվում է «Ազգը, որը թագեր է բաժանում ազատության կողմից, մեծ մարդկանց, քաղաքացիական և զինվորականներին, մինչդեռ պատմությունը գրում է նրանց անունները»:

Լուի Ֆիլիպը գահընկեց է արվել 1848 թվականին և նրան փոխարինել է Ֆրանսիական Երկրորդ Հանրապետության ընտրված կառավարությունը, որը գնահատում էր հեղափոխական թեմաները։ Նոր կառավարությունը պանթեոնը անվանել է «Մարդկության տաճար» և առաջարկել է այն զարդարել վաթսուն նոր որմնանկարներով, որոնք հարգում են մարդկային առաջընթացը բոլոր բնագավառներում։ 1851 թվականին աստղագետ Լեոն Ֆուկոյի Ֆուկոյի ճոճանակը կախել են գմբեթից՝ պատկերացնելու համար երկրի պտույտը։ Սակայն եկեղեցու բողոքների հիման վրա այն հանվել է նույն թվականի դեկտեմբերին։

Լուի Նապոլեոնը՝ կայսեր եղբորորդին, ընտրվել է Ֆրանսիայի նախագահ 1848 թվականի դեկտեմբերին, իսկ 1852 թվականին հեղաշրջում է կատարել և իրեն կայսր հռչակել։ Պանթեոնը կրկին վերադարձվել է եկեղեցուն՝ «Ազգային բազիլիկ» տիտղոսով։ Սուրբ Ժենևևի մնացած մասունքները վերականգնվել են եկեղեցում և ավելացվել են սրբի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները ոգեկոչող քանդակների երկու խումբ։ Դամբարանը շարունակել է փակ մնալ։

Թաղված կամ հիշատակված անձինք

Ծանոթագրություններ

Արտաքին աղբյուրներ

  • Lebeurre, Alexia (2000). The Pantheon: Temple of the Nation (անգլերեն). Paris: Éditions du Patrimoine. ISBN 978-2858223435.
  • Oudin, Bernard (1994). Dictionnaire des Architectes (ֆրանսերեն). Seghers. ISBN 2232103986.


Text submitted to CC-BY-SA license. Source: Պանթեոն (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité