Aller au contenu principal

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գետիկփաշա)


Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գետիկփաշա)


Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանի Գետիկփաշա թաղամասում։ Եկեղեցին 1849 թվականին կառուցվել է Հակոբոս Գ Սերոբյան պատրիարքի օրոք։ Հրդեհի պատճառով վնասված եկեղեցին Ներսես Վարժապետյան պատրիարքի օրոք վերաշինվել է 1876 թվականին։ Ավելի ուշ, Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան պատրիարքի շրջանում կրկին վերանորոգվելով՝ պաշտանմունքի համար բացվել է 1895 թվականին, որից հետո երկար տարիներ այն անխնամ է մնացել։ Վերանորոգվել է 1950 թվականին։ Եկեղեցին կրկին հրդեհվել է 1972 թվականին, որից հետո թեև վերանորոգվել, սակայն հիմնական վերանորոգումը տեղի է ունեցել 1986 թվականին և պաշտանմունքի համար բացվել ձեռամբ Շնորհք Գալուստյան պատրիարքի։

Գետիկշափա Սուրբ Հովհաննեսը վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին և պաշտանմունքի համար վերաբացվել ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։ Եկեղեցու բակում թաղված են հայ բարերարներ Ալեքսան Մասեհյանը (1878), Հարություն Էսքիճյանը (1877) և Հարություն Կնաճյանը (1895)։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գետիկփաշա) by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité