Aller au contenu principal

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Էյուփ)


Սուրբ Աստվածածին եկեղեցի (Էյուփ)


Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Էյուփ շրջանում։

Իսլամբեյ փողոցի վրա գտնվով այս եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն այն քանդվել է 1785 թվականին։ 1812 թվականին վերաշինվել է փայտից, որն էլ վերանորոգվել է 1841 թվականին։ 1855 թվականին եկեղեցին վերակառուցվել է քարով և կրով։ Եկեղեցու վերակառուցումը հնարավոր է դարձել շնորհիվ Դադյան ընտանիքի աջակցության։ 1926 թվականի վերակառուցման գործում մեծ ներդրում է ունեցել եպիսկոպոս Սմբատ Քազազյանը։ Ստամբուլի Էյուփ (Էյուփսուլթան) շրջանում հայկական եկեղեցի է եղել նաև Նիշանջա թաղամասի Քարայե փողոցում։

Էյուփի Սուրբ Աստվածածինը վերջին անգամ վերանորոգվել է 2000 թվականին և պաշտանմունքի համար վերաբացվել ձեռամբ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի։

Չնայած որ թաղամասում հայերը սակավաթիվ են, սակայն եկեղեցին շարունակում է գործել որպես հայ համայնքի համար աղոթատեղի։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Աստվածածին եկեղեցի (Էյուփ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé