Aller au contenu principal

Միլենիում կամուրջ (Լոնդոն)


Միլենիում կամուրջ (Լոնդոն)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ)

Միլենիում կամուրջ (անգլ.՝ London Millennium Footbridge), Լոնդոնում Թեմզա գետի վրա հետիոտն երթևեկության համար նախատեսված կամուրջ է։ Սկսվել է կառուցվել 1998 թվականին, բացումը կատարվել է 2000 թվականի հունիսի 10-ին։ Երկարությունը 370 մետր է, լայնությունը՝ 4 մետր։

Անվանում

Կամրջի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է Հազարամյակի կամուրջ, քանի որ այս շինության կառուցումը կապված էր երրորդ հազարամյակ մուտք գործելու հետ. կամուրջը դարձավ այն քիչ մասշտաբային կառույցներից մեկը, որոնք կառուցվեցին Անգլիայի մայրաքաղաքում Միլենիումի (Հազարամյակի) տոնակատարությունների շրջանակում։

Պատմություն

Կառուցումը սկսվեց 1998 թվականի վերջում։ Հիմնական աշխատանքները սկսվեցին 1999 թվականի ապրիլի 28-ին։ կամրջի շինարարության համար ծախսվեց 18,2 միլիոն ֆունտ ստերլինգ (2,2 միլիոն ֆունտ ստերլինգ բյուջեի դեպքում)։

Կառուցումից առաջ նախապես Թեմզայի երկու ափերին՝ այն տեղերում, որոնք նախատեսվում էին շինարարության համար, անցկացվեցին հնագիտական պեղումներ։

Հարևան տեսարժան վայրեր

Եթե Հազարամյակի կամրջով անցնել Թեմզայի հյուսիսային ափ, ապա առջևում հայտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, ինչպես նաև դրա հարավային ճակատամասը։ Եթե գնալ հարավային ափ, առջևում նկատելի է Թեմզայի ափին տեղավորված «Թեյթ Մոդերն» պատկերասրահը, իսկ դրանից ձախ՝ շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի վերականգնվածքը։

Կինոյում

  • «Միլենիում» կամուրջն առկա է «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմի սկզբում։ Ըստ սյուժեի՝ Մահվան խժռողները (սև կախարդների խումբ) թռչում են Լոնդոնի վրայով, և երբ նրանք անցնում են կամրջի վրայով, այն քանդվում է և թափվում Թեմզան, ինչի մասին գրվում է թերթերում։ Բայց այս դրվագը չի համապատասխանում վեպի ժամանակային սահմաններին. Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը վեպում իրադարձությունները կատարվում են 1996 թվականին, իսկ կամուրջը կառուցվել է միայն 2000 թվականին։
  • Կամուրջը կարելի է տեսնել մեկ այլ անգլիական ֆիլմում՝ «Իրական սեր»։
  • Կամուրջը հանդիպում է նաև «Թայմլես։ Սուտակե գիրքը» ֆիլմում։
  • «Սև հայելի» սերիալի առաջին մասի էպիկական տեսարանում հանդիպում է Միլենիում կամուրջը։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Միլենիում կամուրջ (Լոնդոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé