Aller au contenu principal

Թայմս Սքվերի ամանորյա գունդ


Թայմս Սքվերի ամանորյա գունդ


Թայմս Սքվերի ամանորյա գունդ (անգլ.՝ Times Square Ball), այսպես ասած ժամանակի գունդ տեղադրված Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակի շենքերից մեկի վրա։ Այն կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ում ամանորը տոնելու հետ։

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23։59-ին այդ գունդը իջեցվում է 23 մ բարձրությունից և հենց կեսգիշերին հասնում հատակին, ինչով էլ փաստորեն խորհրդանշվում Նոր Տարվա գալուստը։ Առաջին անգամ գունդը իջեցվել է 1907 թվականին։ Այդ ժամանակից սկսած ամեն տարի անցկացվում է այս արարողությունը, բացառությամբ 1942-1943 թվականների։ Գունդը այս ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, սկզբում այն ունեցել է մետաղական և փայտե կառուցված տասնյակ շիկացման լամպերով, կշռել է 317 կգ և ունեցել է 1,5 մ տրամագիծ։

Ներկայումս այն պատրաստվում է բյուրեղիկներից և հազարավոր լուսադիոդներով։ Ժամանակակից գունդն ունի 3.6 մ տրամագիծ և կշռում է ավելի քան 5,4 տոննա, որը պատրաստված է 2,7 հազար եռանկյունիներից։ Այն պատրաստել են Իռլանդիայի Waterford Crystal ընկերության բյուրեղապակու վարպետները։ Ամանորի այս խորհրդանիշը ամեն տարի նորից է պատրաստվում, փոփոխվում է միայն բյուրեղապակյա եռանկյունների տեղերը։ Գնդի իջեցմանը ներկա է լինում մինչև մեկ միլիոն հանդիսատես, իսկ արարողությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ ու համացանցով։

Նման միջոցառումներ անցկացվում են նաև ԱՄՆ-ի այլ նահանգներում։

Պատմություն

Ավելի քան մեկ դար անցկացվող այս հայտնի տեսարանը տեսնելու համար հրապարակում հավաքվել է ավելի քան 1 մլն մարդ, որոնց թվում եղել են և՛ քաղաքի բնակիչներ, և՛ զբոսաշրջիկներ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ժամերին քաղաքի կենտրոնում ջերմաստիճանը մոտավորապես -11°С է եղել։ ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ամանորյա գիշերը այստեղ այդքան ցուրտ եղել է միայն 1962 թվականին։

2017 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան ամանորյա հանդիսություններ են տեղի ունենում Թայմս Սքվեր հրապարակում։ Կեսգիշերից մի քանի ժամ առաջ Թայմս Սքվերում ելույթներով հանդես են եկել տասնյակ կատարողներ։ Նրանց թվում եղել են Մրայա Քերին, Նիլ Դայմոնդը, Նիք Ջոնասը, Կամիլա Կաբելոն և ուրիշներ։ Կեսգիշերից մեկ րոպե առաջ Թայմս Սքվերի երկնաքերերից մեկի տանիքից հսկա բյուրեղապակյա գունդը սկսել է աստիճանաբար իջեցվել և իր ամենացածր կետին հասել է այն ժամանակ, երբ սկսվել է 2018 թվականը, որով ազդարարվել է Ամանորի սկիզբն ԱՄՆ-ի արևելքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • New Year's Eve on the Times Square Alliance website

Text submitted to CC-BY-SA license. Source: Թայմս Սքվերի ամանորյա գունդ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé