Aller au contenu principal

Սեն-Սեն Դենի


Սեն-Սեն Դենի


Սեն-Սեն Դենի (ֆրանսերեն՝ Seine-Saint-Denis), դեպարտամենտ Փարիզի շրջակայքում։

  • Սեն-Սեն Դենի դեպարտամենտի կարգային թիվն է՝ 93։

Պատմագրական տեղեկություններ

Ստեղծվել է 1968 թ. հունվարին։ Տեղական սլենգով հայտնի է "quatre-vingt treize" (այսինքն՝ "իննսուներեք) կամ` "neuf trois" (այսինքն՝ "ինը երեք") անուններով, որոնցով հիշեցվում են դեպարտամենտի կարգային 93 թիվը։

Սեն-Սեն Դենիի Քլիշի-սու-Բուա համայնքը 2005 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դարձավ անկարգությունների ասպարեզ, զոհվեց երկու երիտասարդ, վառվեց 9000 մեքենա, ձերբակալվեց 3000 խռովարար։

Բնակչությունը մեկ միլիոն 502.3 հազար մարդ է։

Աշխարհագրական տվյալներ

Գտնվում է Փարիզից դեպի հյուսիս-արևելք։ Տարածքը 236 քառ.կմ է, ամենափոքր դեպարտամենտներից մեկն է։ Սեն-Սեն-Դենին երկու այլ դեպարտամենտների՝ Օ դը Սենիի և Վալ-դը-Մարնի հետ միասին օղակի մեջ են առնում Փարիզը և ձևավորում են «Փոքր թագ» անունով հայտնի շրջանը։
Այս երեք դեպարտամենտները Փարիզի և չորս այլ դեպարտամենտների հետ միասին ձևավորում են Իլ-դը-Ֆրանս երկրամասը։

Մշակույթ

Հիփ-հոփի որոշ դերասաններ ծագումով Սեն-Սեն-Դենիից են։ Դրանց թվում են Ֆրանսիայում առաջատար հիփ-հոփ խմբերից մեկը՝ NTM-ը, ինչպես նաև՝ Lord Kossity-ն և Sefyu-ն։

Տեսարժան վայրեր

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք Արխիվացված 1996-12-23 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն-Սեն Դենի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité