Aller au contenu principal

Բրոդվեյ (փողոց)


Բրոդվեյ (փողոց)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրոդվեյ (այլ կիրառումներ)

Բրոդվեյ (անգլ.՝ Broadway), Նյու Յորքի ամենաերկար փողոցի անվանումը (ավելի քան 25 կմ), ձգվում է Մանհեթենով, Բրոնքսով և շարունակվում է հյուսիսային փոքրիկ քաղաքներով մինչև Նյու-Յորքի Օլբանի քաղաքը։ Նյու-Յորքի խոշոր փողոցներից հնագույնը, սկիզբ է առնում Նոր Ամստերդամ կոչվող բնակավայրից։ Անվանումը՝ «լայն փողոց» (հոլ.՝ Breede weg) տրվել է Նոր Նիդերլանդների նահանգապետ Պյոտր Մինեյտայի կողմից։ Նոր Նիդերլանդների՝ Անգլիային անցնելուց հետո 1667 թվականին այն բառացի թարգմանվել է անգլերեն և վերածվել Broadway–ի։

Իրականում Նյու–Յորքում Բրոդվեյ անունով չորս փողոց կա։ Այս անունով փողոցներ կան նաև Բրուկլինում, Կվինսեում, Ստատեն–Այլենդում։ Սակայն լայն ճանաչում ունեցավ հատկապես մանհեթենյան Բրոդվեյը։

Բրոդվեյ փողոցը խախտում է Մանհեթենի հատակագիծը։ Ինչպես Նյու–Յորքի շատ այլ փողոցներ, այն միակողմանի է։ Բրոդվեյն անվանում են բիզնեսի փողոց, քանի որ այնտեղ են գտնվում մեծ քանակությամբ գրասենյակներ և ձեռնարկություններ։

Բրոդվեյը գտնվում է հայտնի Թատերական թաղամասում, այդ պատճառով փողոցը դարձել է ամերիկյան թատերական արվեստի հոմանիշը։ Բրոդվեյը նաև ամենահեղինակավոր տոնավաճառների փողոցն է։ Այն ցուցահանդեսները, որոնց չի հաջողվում գտնվել Բրոդվեյում, կոչվում են «Օֆֆ–Բրոդվեյ»։ Բրոդվեյում է գտնվում հայտնի Մետրոպոլիտեն օպերա թատրոնը։

Պատմություն

Սկզբում Բրոդվեյը արահետ էր, որը գալարվում էի ճահիճների և Մանհեթենի լեռների արանքով։ Հոլանդական եկվորների շնորհիվ արահետը շուտով դարձավ կղզու գլխավոր ճանապարհը՝ ձգվելով Նոր Ամստերդամից մինչև հարավային ափ։ Այս փողոցի մասին 1642 թվականին հոլանդացի հետազոտող և բիզնեսմեն Դեյվիդ դե Վրիզը հիշատակել է իր ուղեգրություններում։ Հոլանդացիները անվանում էին այն «Heerestraat», որը թարգմանաբար նշանակում է «լորդերի փողոց»։ 18–րդ դարի կեսերին փողոցի մի մասը, այն, որ այսօր հայտնի է Ներքին Մանհեթեն անունով, կոչվում էր Գրեյթ Ջորջ–Սթրիթ։ Հետագայում փողոցի մյուս հատվածները կրեցին տարբեր անվանումներ, բայց 1899 թվականի փետրվարի 14–ից ամբողջ փողոցը կրում է Բրոդվեյ անունը։

Ուղղությունը

Բրոդվեյը ձգվում է ամբողջ Մանհեթենով, Բոուլինգ–Գրին պուրակից մինչև կղզու հյուսիսային ծայրը։

Մեջբերումներ Բրոդվեյի վերաբերյալ

Տես նաև

  • Բրոդվեյի թատրոն

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Բրոդվեյ (փողոց) by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité