Aller au contenu principal

Շերլոկ Հոլմսի թանգարան


Շերլոկ Հոլմսի թանգարան


Շերլոկ Հոլմսի թանգարան (անգլ.՝ The Sherlock Holmes Museum), սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից ստեղծված գրական կերպարի՝ լեգենդար հետախույզ Շերլոկ Հոլմսի տուն-թանգարանը Լոնդոնում։

Համաձայն Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության՝ Շերլոկ Հոլմսը և նրա ընկեր դոկտոր Վաթսոնը 1881-ից 1904 թվականների ընթացքում ապրում էին Բեյքեր սթրիթ 221b հասցեում (221b, Baker street)։ Գրքի գրման ժամանակ նման հասցե Լոնդոնում գոյություն չուներ։ Հետագայում Բեյքեր սթրիթի դեպի հյուսիս ընդլայնման արդյունքում (այնտեղ, որտեղ 19-րդ դարի վերջին գտնվում էր Upper Baker Street (Վերին բեյքեր սթրիթ) փողոցը) պարզվեց, որ այդ համարը հայտնվել է Abbey National շինարարական ընկերության կառուցմանը հանձնարարված համար 215-229 տների ցանկում։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ Abbey National ընկերությունը ստիպված ուներ հատուկ քարտուղարություն՝ նամակներին պատասխանելու և այլ թղթակցությունների վարման համար, որոնք մշտապես գալիս էին Բեյքեր սթրիթ 221b հասցեին Շերլոկ Հոլմսի անունով։

Պատմություն

Թանգարանը հիմնադրել է հայազգի Գրեյս Այդինյանցը։ 1990 թվականին նա վաճառել է իր տունը և գումարի մեծ մասը ներդրել թանգարանը հիմնելու համար։ Նա նույնիսկ դատարանով իրավունք է ստացել շենքի վրա դնելու վեպից հայտնի 221B Baker Street հասցեն, չնայած այն հանգամանքին, որ շենքը նախկինում ուներ 239 Baker Street հասցեն:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • The Sherlock Holmes Museum (անգլ.)
  • The Sherlock Holmes Museum, 221b Baker St, London


Text submitted to CC-BY-SA license. Source: Շերլոկ Հոլմսի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité