Aller au contenu principal

Բիգ Բեն


Բիգ Բեն


Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդարանի շենքի արևելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղակայված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերից մեկը։ Աշտարակը 160 տարեկան է և իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում։ Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower), ի պատիվ Էլիզաբետ II թագուհու։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվան հետ։

Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թվականին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թվականին ոչնչացված Հին Վեսմինստերյան պալատի փոխարեն։

Հետաքրքիր փաստեր

  • Աշտարակի ժամացույցի բոլոր 4 թվատախտակների հիմքերում գրված է հետևյալ արտահայտությունը. «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորյա I-ին»։
  • Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»։
  • 1504 թվականին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Սկսեց գործել Բիգ Բենի ժամացույցը Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
  • Հետաքրքիր փաստեր լոնդոնյան Բիգ Բենի մասին Արխիվացված 2019-11-22 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Բիգ Բեն by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé