Aller au contenu principal

Ստամբուլի երկաթուղային թանգարան


Ստամբուլի երկաթուղային թանգարան


Ստամբուլի երկաթուղային թանգարան (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Devlet Demiryolları), երկաթուղային թանգարան Ստամբուլի Սիրկեջի կայարանում Թուրքիայի Ֆատիհ շրջանում։ Բացվել է 2005 թվականի սեպտեմբերի 23-ին։ Թանգարանը գտնվում է Թուրքիայի պետական երկաթուղու ենթակայության ներքո։

Թանգարանը տեղակայված է 1888 թվականին կառուցված շենքում։ 1890 թվականին այստեղ բացվել է երկաթուղային կայարան։

Ցուցադրվում են շուրջ 300 պատմական նմուշներ՝ գնացքների, երկաթուղային կայարանների մասեր, լուսանկարներ, փաստաթղթեր։ Կան նաև կահույքի, արծաթե սպասքի նմուշներ, որոնք օգտագործվել են վագոնների ճաշասենյակներում, կայարանային սարքավորումներ, վարորդի խցիկը, կայարանի ժամացույց, զանգ և այլ իրեր։

2006 թվականին թանգարանի 52,774 այցելուներից 31,153-ը եղել են օտարերկրյա տուրիստներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ստամբուլի երկաթուղային թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité