Aller au contenu principal

Կոմիտասի կիսանդրի (Փարիզ)


Կոմիտասի կիսանդրի (Փարիզ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)

Կոմիտասի կիսանդրի, կիսանդրի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի բակում։

Պատմություն

Հայ մեծանուն երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու Կոմիտասի կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 21-ին, Փարիզի Պոլ Գիրո հիվանդանոցի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի բակում։ Հենց այդ հոգեբուժարանում է մահացել Կոմիտասը։

Քանդակի հեղինակն է ծագումով հայաստանցի, այժմ Շավիլում ապրող և ստեղծագործող Արշավիր Եղիազարյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև մոտ 500 այլ հյուրեր։

Տվյալներ

Կիսանդրին պատրաստված է բրոնզից, պատվանդանը՝ գրանիտից։

Պատվանդան

Պատվանդանին ֆրանսերեն փորագրված է.

Սկզբում ֆրանսիական իշխանությունները դեմ են եղել տեքստի նման տարբերակին, սակայն հետագայում քաղաքական հեղինակությունները համարձակվել են ընդունելու ցեղասպանության հղմամբ այս տեքստը։

Տես նաև

  • Կոմիտասի մահարձան
  • Կոմիտասի հուշարձան (Երևան)
  • Կոմիտասի հուշարձան (Փարիզ)
  • Կոմիտասի հուշարձան (Դեթրոյթ)
  • Կոմիտասի հուշարձան (Վաղարշապատ)
  • Կոմիտասի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
  • Կոմիտասի կիսանդրի (Քվեբեկ)

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Կոմիտասի կիսանդրի (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité