Aller au contenu principal

Հարլի (փողոց)


Հարլի (փողոց)


Հարլի փողոց, Հարլի-սթրիթ (անգլ.՝ Harley Street), փողոց Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), հանրահայտ է դարձել 19-րդ դարում այնտեղ հաստատված բժշկության տարբեր ճյուղերի մասնագետների շնորհիվ։

Պատմություն

XIX դարից սկսվեց աճել բժիշկ պրակտիկանտների, բժիշկների ու վիրաբույժների, դեղատների, մասնավոր կլինիկաների և այլ բժշկական հաստատությունների թիվը՝ տեղակայված Հարլի-սթրիթում և մոտակա շրջանում։ 1852 թվականին այստեղ հաստատվեց հայտնի բժիշկ Ուիլյամ Ջենները։ 1853 թվականին Ֆլորենս Նայթինգլի գլխավորությամբ այստեղ բացվեց Establishment for sick Gentlewomen հիվանդանոցներից առաջինը։

1860 թվականի տվյալներով Հարլի-սթրիթում հաշվվում էր ընդամենը 20 բժիշկ, իսկ 1900 թվականին նրանց քանակը 4 անգամ մեծացավ։ 1914 թվականին բժիշկների քանակը աճեց մինչև 200։ Հաջողության հասած բժիշկները, հաճոյախոսական առաջարկություններ անելով իրենց գործընկերներին, բարձրացնում էին Հարլի-սթրիթի հեղինակությունը որպես բժշկություն մայր կենտրոններից մեկը։

Երբ 1948 թվականին հիմնադրվեց Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը, Հարլի-սթրիթում սկսեցին աշխատել մոտ 1500 մարդ։ 21-րդ դարի սկզբում այս հեղինակավոր շրջանում մոտ 3000 մարդ զբաղված էր բժշկության բնագավառում։

Ենթադրվում է, որ բժիշկների այսպիսի հոսքը Հարլի-սթրիթ պայմանավորված է նոր ընդարձակ կառույցների հիմնադրմամբ 19-րդ դարում։ Դրան նպաստել է նաև գնացքով ճանապարհորդելու ուղիներին մոտ գտնվելը. Քինգս-Քրոսս, Սենթ-Փանքրաս և այլն։

1873 թվականին Medical Society of London-ը նույնպես վերահաստատվեց այս շրջանում, տեղակայվելով Չանդոս-սթրիթի Lettsom House-ի առանձնյակներից մեկում։ Հարլի-սթրիթի մերձակայքը պատկանում է դե Վալդեն ընտանիքին և ղեկավարվում են de Walden Estate ընկերության կողմից։ Դե Վալդեն ընտանիքը այն ժառանգե է 1715 թվականին, նրանից հետո, երբ Օքսֆորդի 2-րդ կոմս Էդվարդ Հարլին սկսեց զարգացնել Քեվենդիշի հրապարակը և նրան հարող փողոցները։

Հարլի-սթրիթում բնակվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադստոնը, նկարիչ Ուիլյամ Թըրները և լոգոպետ Լայոնել Լոգը։

Այժմ Հարլի-սթրիթի շրջանում տեղակայված են հիմնականում մասնավոր կլինիկաներ պրեմիում դասի, ինչպես նաև պլաստիկ վիրաբույժները և ստոմատոլոգիական պրակտիկանտները։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հարլի (փողոց) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité