Aller au contenu principal

Լոնդոնի ազգային պատկերասրահ


Լոնդոնի ազգային պատկերասրահ


Լոնդոնի ազգային պատկերասրահ (անգլ.՝ The National Gallery), թանգարան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։ Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է 13-րդ դարի կեսերից մինչ 20-րդ դարի սկզբի արևմտաեվրոպական գեղանկարչության ավելի քան 2300 նմուշներ։ Աշխարհի՝ ամենաշատ այցելուներն ունեցող թանգարաններից մեկն է (Լուվրից, Բրիտանական թանգարանից և Մետրոպոլիտեն թանգարանից հետո). 2013 թվականին պատկերասրահի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 6,031,574։ Լոնդոնի ազգային պատկերասրահում նկարները ցուցադրվում են ժամանակագրական կարգով։

Պատմություն

Պատկերասրահը բացվել է 1824 թվականի մայիսի 10-ին Պել Մել փողոցի № 100 տանը, որը պատկանել էր գեղանկարչության մեկենաս ու կոլեկցիոներ Ջոն Հուլիոս Անգերսթեյնին (1732 - 22 հունվարի, 1823)։

1824 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանը որոշում է ընդունել պատկերասրահին հատկացնել 57 հազար ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև 3 հազար ֆունտ՝ նախնական ծախսերի համար։

Պատկերասրահի կայացմանն աջակցել է բրիտանացի մեկենաս և սիրողական մակարդակի նկարիչ սըր Ջորջ Բոմոնտը, ով պատկերասրահին է նվիրում 16 նկար։ 1826 թվականին պատկերասրահի հավաքածուն համալրվում է Անգերսթեյնի հավաքածուի նկարներով, որոնց թվում էին Կանալետոյի «Քարտաշի տունը» բնանկարը, Բենջամին Ուեսթի «Օրեստես և Պիլադես» կոմպոզիցիան, Ուիլկիի «Կույր ջութակահարը», Ռուբենսի «Բնանկար Ստեն ամրոցով» նկարները։ Պատկերասրահի հավաքածուի նկարների ընդհանուր թիվը դառնում է 54։

Կոլեկցիոներ Վիլյամ Հոլուել-Կարի կտակի համաձայն՝ 1831 թվականին պատկերասրահին է փոխանցվում 35 նկար (Տինտորետտոյի «Սուրբ Գևորգ», Տիցիանի «Սուրբ ընտանիք», Անդրեա դել Սարտոյի «Սուրբ ընտանիք», Ռեմբրանդտի «Գետակում լողացող կանայք» և այլն)։ 1831 թվականին թանգարանի հավաքածուն արդեն բաղկացած էր 105 նկարից։

Պատկերասրահի հավաքածուի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ ունենալ համապատասխան տարածք։ 1831 թվականին սկսվեց նոր շինության կառուցումը ճարտարապետ Ուիլկինսի նախագծով։ Տրաֆալգարյան հրապարակի հյուսիսային կողմում կառուցված նոր շենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1838 թվականին։

1836 թվականին հրատարակվում է պատկերասրահի երկհատորյա կատալոգը, որում տրված էին պատկերասրահի բոլոր 114 նկարներն ու դրանց մանրամասն նկարագրությունները։

Լորդ Ֆարնբրուի կտակի համաձայն՝ 1838 թվականին պատկերասրահին են հանձնվում այնպիսի նկարներ, ինչպիսիք են Ռուբենսի «Երեկո», Թոմաս Գեյնսբորոյի «Արևի մայրամուտով բնանկար», «Բնանկար Ստեն ամրոցով», «Ջրելատեղ», «Սայլը, որ գնում էր շուկա», Ջեն Կոնստեբլի «Արտ» նկարները։

1847 թվականին Ռոբերտ Վերոնը պատկերասրահին է նվիրում անգլիացի նկարիչների 156 ստեղծագործություններ։ 1851 թվականին՝ նկարիչ Ջոզեֆ Մելորդ Վիլյամ Թյորների մահից հետո, նրա կտակի համաձայն՝ պատկերասրահին են հանձնվում նրա 300 նկարները և 19 հազար նկարներ ու ջրանկարներ։ 1857 թվականին պատկերասրահը ձեռք է բերում Լոմբարդի-Բալդիի հավաքածուն (Դուչչոյի, Պաոլո Ուչելլոյի և այլոց նկարները)։

1869 թվականին պատկերասրահն ստացավ ևս հինգ սրահներ։ 1875 թվականին պատկերասրահի հավաքածուն համալրվում է ևս 94 նկարներով, որոնք պատկերասրահին էր կտակել Ուինն Էլիսը։ Այսպիսով՝ պատկերասրահի նկարների ընդհանուր թիվը հասավ հազարի։ 1876 թվականին կառուցվում է պատկերասրահի շենքի արևելյան թևը։ 1884 թվականին գնվում են Ռաֆայելի «Մադոննա Անսիդեի» և Անտոնիս վան Դեյքի «Կառլոս I-ը ձիու վրա» նկարները։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Кудрявцев Б. Художественные музеи Лондона / Рецензент И. А. Кузнецова. — М.: Искусство, 1994. — 222 с. — (Города и музеи мира). — 25 000 экз. — ISBN 5-210-02545-4

Արտաքին հղումներ

  • Լոնդոնի ազգային պատկերասրահի
  • The National Gallery at Pall Mall from The Survey of London
  • 30 highlight paintings at nationalgallery.org
  • Коллекция живописи Лондонской национальной галереи

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի ազգային պատկերասրահ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité