Aller au contenu principal

Բոինգ 777-ի ավիավթար Լոնդոնում


Բոինգ 777-ի ավիավթար Լոնդոնում


Boeing 777-ի ավիավթար Լոնդոնում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 17-ին։ Boeing 777-236ER ինքնաթիռը, որը պատկանում էր British Airways ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Պեկինից դեպի Լոնդոն, սակայն թռիչքի ընթացքում ինքնաթիռը վթարի է ենթարկվում։ Ինքնաթիռում կար 152 մարդ։ Վթարի արդյունքում ոչ ոք չի մահացել։ Վթարի պատճառը հանդիսացել է ինքնաթիռի շարժիչների անսարքությունը։

Ինքնաթիռ

Boeing 777-236ER (գրանցման համարը՝ G-YMMM) ինքնաթիռը արտադրվել է 2001 թվականին։ Ինքնաթիռը իր առաջին չվերթը իրականացրել է 2001 թվականի մայիսի 18-ին։ Նույն թվականի մայիսի 31-ին ինքնաթիռը հանձնում են British Airways ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ Rolls-Royce Trent 895-17 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել էր 3957 չվերթ և օդում է եղել ավելի քան 28675 ժամ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 43 ամյա Պիտեր Բերկիլ (անգլ.՝ Peter Burkill)։ Շատ փորձառու օդաչու։ Օդում անցկացրել է ավելի քան 12700 ժամ, որից 8450 ժամ եղել է Boeing 777 օդանավի մեջ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 41 ամյա Ջոն Կաուարդ (անգլ.՝ John Coward)։ Փորձառու օդաչու, օդում անցկացրել է ավելի քան 9000 ժամ որից 7000 ժամ եղել է Boeing 777 օդանավի մեջ։

Ինքնաթիռի տնակում աշխատում էին 14 սպասուհիներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Report on the accident to Boeing 777-236ER, G-YMMM, at London Heathrow Airport on 17 January 2008


Text submitted to CC-BY-SA license. Source: Բոինգ 777-ի ավիավթար Լոնդոնում by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité