Aller au contenu principal

Որսորդության և բնության թանգարան (Փարիզ)


Որսորդության և բնության թանգարան (Փարիզ)


Որսորդության և բնության թանգարան (ֆր.՝ Musée de la chasse et de la nature), թանգարան Փարիզում, որ նվիրված է որսորդական զենքերին, խորհրդանիշերին, արվեստի՝ որսորդության հետ կապ ունեցող գործերին։ Թանգարանը ճանապարհորդական գրքույկներում հայտնի է որպես ապշեցուցիչ, տարօրինակ և անսպասելի։

Հավաքածու

Թանգարանը պարունակում է մոտ 6.000 ցուցանմուշ՝ մեծ մասամբ զենք և նկարներ։

Հավաքածուում են գտնվում Ռուբենսի, Յան Բրեյգել Ավագի, 15-րդ դարից մինչև ժամանակակից նկարիչների գործեր։

Զենքի ցուցադրությունը սկսվում է որսորդական սառը զենքերից՝ նիզակից, որսորդական դանակներից, 16-17-րդ դարերի խաչաղեղներից։

Հրազենի ցուցադրությունը սկսվում է 16-17-րդ դարերի զինատեսակներից՝ ներկայացնելով որսորդական զենքի զարգացման բոլոր հիմնական փուլերը։

Պատմություն

Սկզբնական շրջանում թանգարանը զբաղեցրել է մի մասը Գեգենո առանձնատան (ֆր.՝ Hôtel de Guénégaud), որը պատկանել է թանգարանը կառավարող Որսորդության և բնության ֆոնդին։ 1971 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության որոշմամբ թանգարանի հավաքածուի նկարների մի մասը փոխադրվել է Շամբորի ամրոց, որը նախապես կառուցված է եղել որպես Ֆրանցիսկ 1-ինի որսորդական տուն։ 2002 թվականին Որսորդության և բնության ֆոնդը փեռք է բերում ևս մեկ առանձնատուն (ֆր.՝ Hôtel de Mongelas)՝ առաջինից ոչ հեռու գտնվող, իսկ 2007 թվականին այնտեղ է տեղափոխում իր ողջ հավաքածուն։

Գործնական տեղեկություն

Թանգարանը գտնվում է Փարիզի 3-րդ շրջանում. մետրոյի մոտակա կայարաններն են Hôtel de Ville, République և Rambuteau:

Թանգարանի հասցեն է՝ 62, rue des Archives, 75003 Paris:

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթիից կիրակի, ժամեր՝ 11:00 — 18:00:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայքէջ Արխիվացված 2009-05-01 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Որսորդության և բնության թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité