Aller au contenu principal

Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016)


Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016)


Ահաբեկչական հարձակումներ Բրյուսելում, պայթյուններ բրյուսելյան օդանավակայանում և բրյուսելյան մետրոպոլիտենում՝ Մալբեկ կայարանում, 2016 թվականի մարտի 22-ին։ Կայացածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը։

Նախապատմություն

2015 թվականի նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից հետո նոյեմբերի 21-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարեց Բրյուսելում սպասվող խոշոր ահաբեկչության մասին։ Միաժամանակ վտանգի մակարդակը բարձրացվեց մինչև «լուրջ»։

2016 թվականի մարտի 18-ին՝ ահաբեկչություններից 4 օր առաջ, բրյուսելյան քաղաքամերձ Մոլենբեկ Սեն Ժանում ձերբակալվեց Սալահ Աբդեսլամը, որին համարում են փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը. գոյություն ունի ենթադրություն, որ մարտի 22-ի ահաբեկչությունները վրեժ էին նրա ձերբակալման համար։

Բրյուսելի օդանավակայան

2016 թվականի մարտի 22-ին տեղական ժամանակով մոտավորապես 8:00-ին (CET, UTC+1) Բրյուսելի օդանավակայանի թռիչքի սրահում երկու պայթյուն է տեղի ունեցել, որ կատարել են մահապարտ ահաբեկիչները. մեկը՝ American Airlines և Brussels Airlines հարթակների միջև, մյուսը՝ Starbucks սրճարանի մոտ։ Ահաբեկչության հետևանքով մահացել է 34 և վիրավորվել 198 մարդ։ Օդանավակայանում բոլոր չվերթների համար արգելվել է վայրէջքը, ինքնաթիռները մեկնում էին պահեստային թռիչքադաշտեր։ Օդանավակայանում գտել են մահապարտների երեք չպայթեցված գոտի։ Վնասներ է կրել օդանավակայանի մի մասը, ավերվել է առաստաղի մի հատվածը, կոտրվել են ապակիները։ Օդանավակայանի հետ կտրվել է նաև երկաթուղային կապը։

Բրյուսելի մետրոպոլիտեն

Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Բրյուսելի մետրոպոլիտենի գնացքում, որ գտնվել է Մալբեկ և Շուման կայարանների միջև գրեթե 9:30-ին (CET, UTC+1): Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ, 106-ը՝ վիրավորվել, որոնցից 17-ը գտնվում են ծանր վիճակում։ Մետրոպոլիտենն ամբողջովին փակվել է։

Կատարված միջոցառումներ

Մարտի 22-ին Բրյուսելի կառավարությունը մտցրել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ։

Պետական ծառայողներին հաղորդագրություններ է ուղարկվել, որպեսզի տներից կամ գրասենյակներից դուրս չգան և աշխատեն չգտնվել փողոցում։

Բելգիայի կողմից փակվել է Ֆրանսիայի հետ սահմանը. փակված են ավտոմեքենաների ճանապարհները և կանգնեցված է երկաթուղային հաղորդակցությունը. արդեն մեկնած գնացքները ետին մուտքով վերադարձել են ուղարկման կետեր։ Բջջային ցանցի գերբեռնվածության հետ կապված՝ մարդկանց խնդրել են հնարավորության դեպքում օգտվել թե՛ բջջայինով, թե՛ սոցիալական կայքերով հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից. դրա համար wifi ցանցերի օպերատոր Telenet-ը չեղյալ է հայտարարել օգտագործման վճարը իր օգտագործման կետերում։

Բելգիական ոստիկանությունը դիմել է բոլոր զանգվածային լրատվական միջոցներին՝ իրադարձությունների վերաբերյալ որևէ հրապարակում չանելու խնդրանքով, խոշորագույն ԶԼՄ-ը արձագանքել են այդ խնդրանքին։

Հետաքննության ընթացք

Մարտի 22-ի երեկոյան հետաքննող մարմինները ստոպ-կադր են հրապարակել օդանավակայանի հսկիչ տեսախցիկներից, որտեղ երևում են երեք տղամարդիկ, որոնք կասկածվում են այդ առավոտյան ահաբեկչություն կատարելու մեջ։ Նրանցից երկուսի մարմինները գտնվել են մահացածների թվում, երրորդը չի գտնվել և ակտիվ կերպով հետախուզվում է բելգիական ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը հաղորդել է, որ ենթադրյալ ահաբեկիչներից մեկի կողքին հայտնաբերվել է ԱԿ-47, ինչպես նաև օդանավակայանում գտնվել է երրորդ՝ չգործած պայթուցիկը։

Մարտի 23-ին բելգիական ոստիկանությունը հաղորդեց մահապարտներից երկուսի անունները, որոնք ինքնապայթեցում են կատարել․ նրանք կրում էին եղբայրներ Իբրահիմ և Հալիդ Էլ Բակրաուի անունները. ծնունդով նրանք Բելգիայից են։ Առաջինը ահաբեկչություն է կատարել օդանավակայանում (լուսանկարի կենտրոնում), երկրորդը՝ մետրոյում։ Որոշ ժամանակ անց պարզվեց օդանավակայանի երկրորդ կամիկաձեի անունը՝ Նաջիմ Լաաշրաուի (լուսանկարի ձախ կողմում)։ Երրորդ անձի ինքնությունը, որ նկարահանող սարքերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Իբրահիմ Էլ Բաքրաուի հետ միասին՝ դեռ չի պարզվել և ակտիվ կերպով հետախուզվում է։

Ահաբեկիչներին օդանավակայան հասցրած տաքսիի վարորդի համագործացության շնորհիվ՝ հաջողվեց պարզել նրանց ուղարկման վայրը և հետախուզություն անցկացնել Բրյուսելի քաղաքամերձ վայրերից մեկում՝ Մաքս Ռոսի 4 փողոցում։ Արդյունքում առգրավվեց 15 կգ ացետոնի պերօքսիդ, 150 լիտր ացետոն, ջրածնի պերօքսիդի 30 լիտր, ինչպես նաև դետոնատորներ և ճամպրուկ, որ լի էր մեխերով և պտուտակներով, որոնք ենթադրաբար պետք է դառնային պայթուցիկի տարր։ Ոչ հեռու աղբարկղում հայտնաբերվեց համակարգիչ, որի վրա ձայնագրված էր Իբրահիմ Էլ Բաքրաուի յուրատեսակ «կտակ», որտեղ նա խոսում է այն մասին, որ «շատ է շտապում, քանի որ իրեն ամենուր փնտրում են, իսկ ինքը չի ցանկանում հայտնվել նրա կողքին»։ Նրա տակ ենթադրաբար հասկացվում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը։

Հետագա օրերին տեղեկատվություն հայտնվեց կասկածյալների ինքնության վերաբերյալ։ Մասնավորապես, հայտարարվեց, որ Իբրահիմ Էլ Բաքրաուին (1986 թվականի ծնունդ, Բելգիայի բնակիչ) շատ ծանոթ էր բելգիական քրեական ոստիկանությանը. 2011 թվականի սեպտեմբերի 30-ին նա 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 2011 թվականի հունվարի 30-ին Բրյուսելի Western Union-ի մասնաճյուղի գողության փորձի համար։ Նաջիմ Լաաշրաուին 2009-2010 ուսումնական տարում սովորել է Բրյուսելի ազատ համալսարանի բակալավրիատի առաջին կուրսում։ Ուսուցման առաջին տարվանից հետո դուրս է մնացել համալսարանից տեսական կանոնների պահպանման համար, սակայն գործնականում, մասնավորապես, քիմիայում, լավ գնահատականներ է ստացել։ Ասում էին, որ Լաաշրաուին, իբր, ձերբակալվել է 2015 թվականին Թուրքիայում, սակայն ավելի ուշ՝ այդ տեղեկատվությունը մերժվել է։

Քաղաքական հետևանքներ

  • 22.03.2016 թ. Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում։
  • Մարտի 24-ին Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը և արդարադատության նախարար Կուն Գենսը խնդրեցին իրենց գործից ազատել, սակայն վարչապետ Շառլ Միշելը դրանք չընդունեց։
  • Ողջ թագավորությունում հայտարարվել է ազգային եռօրյա սուգ։

Պատկերասրահ

Տես նաև

  • Ահաբեկչական հարձակումներ Փարիզում
  • Ահաբեկչական հարձակումներ Մոսկվայի մետրոյում
  • Իսլամիստական ահաբեկչական հարձակումների ցանկ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé