Aller au contenu principal

Անդերլեխտ


Անդերլեխտ


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերլեխտ (այլ կիրառումներ)

Անդերլեխտ ([ɑ̃dəʁlɛkt], ֆր.՝ Anderlecht, հոլ.՝ Anderlecht), Բրյուսելի մայրաքաղային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։ Անդերլեխտը տեղակայված է Բրյուսելի ագլոմերացիայի արևմտյան հատվածում։

Անդերլեխտը սահմանակցում է հետևյալ 7 համայնքներին (ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ Մոլենբեեկ-Սեն-Ժան, քաղաք Բրյուսել, Ֆորե, Սեն-Ժիլ, Դրոգենբոս, Սինտ-Պետերս-Լեուվ և Դիլբեկ (առաջին չորս համայնքները բրյուսելական են, մնացածը՝ ֆլամանդական)։

Տեսարժան վայրեր

Երեք գլխավոր տեսարժան վայրերը տեղակայված են կենտրոնական թաղամասում, ներկայիս Սինտ Գուիդո (հոլ.՝ Sint-Guido, ֆր.՝ Saint-Guidon) մետրոկայարանի հարևանությամբ․

  • Սուրբ Պետրոսի և Սուրբ Գուիդոյի գոթական տաճար (հոլ.՝ Sint-Pieter-en-Sint-Guidokerk), 14-րդ դար,
  • Բեգինաժների բակ։ Հիմնադրվել է 1252 թվականին, սակայն մեր օրերում պահպանված տեսքը ստացել է 1634 թվականին,
  • Էրազմուսի տունը (հոլ.՝ Erasmushuis)։ 16-րդ դարասկզբի տուն, որտեղ 1521 թվականին ապրել է Էրասզմուս Ռոտտերդամացին։ Այսօր տանը գործում է թանգարան։

Սպորտ

Սպորտային աշխարհում համայնքը հայտնի է համանուն ֆուտբոլային անկումբով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Անդերլեխտ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité