Aller au contenu principal

Ստամբուլի համալսարան


Ստամբուլի համալսարան


Ստամբուլի համալսարան (թուրքերեն՝ İstanbul Üniversitesi, անգլ.՝ Istanbul University), Թուրքիայի և Ստամբուլի առաջատար բուհը։ Համալսարանը Թուրքիայի ամենահին գործուն բուհն է։

Համալսարանի հիմնական տարածքը գտնվում է քաղաքի հին հատվածում՝ Բայեզիդ և Սուլեյմանիե մզկիթների միջև։ Ներկայումս համալսարանում և նրա մասնաճյուղերում սովորում է ավելի քան 60 000 ուսանողներ և 8000 ասպիրանտներ։ Համալսարանում աշխատում են ավելի քան 2000 պրոֆեսորներ։

Հիմնվել է Մեհմեդ II Ֆաթիհի կողմից 1453 թվականին։ Մինչ XX դարը համարվում էր իսլամի բարձրագույն դպրոց, իսկ արդեն 1927 թվականին վերակազմակերպվել և 1933 թվականին դարձել է աշխարհիկ ուսումնական հաստատություն։

Ստամբուլի համալսարանի գրադարան

Ստամբուլի համալսարանի գրադարանը հիմնվել է 1925 թվականին և համարվում է Թուրքիայի խոշոր գրադարաններից մեկը։ Գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 250000 կտոր գիրք և ավելի քան 18000 ձեռագիր։

Ֆակուլտետներ

  • Բժշկական ֆակուլտետ
  • Իրավաբանության ֆակուլտետ
  • Լեզվաբանության ֆակուլտետ
  • Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Անտառտնտեսության ֆակուլտետ
  • Դեղագործական ֆակուլտետ
  • Ստոմատոլոգիայի ֆակուլտետ
  • Ջերահ փաշայի բժշկական ֆակուլտետ
  • Մենեջմենթի ֆակուլտետ
  • Քաղաքագիտության ֆակուլտետ
  • Անասնաբուժական ֆակուլտետ
  • Ինժեներիայի ֆակուլտետ
  • Ջրային տնտեսության ֆակուլտետ
  • Հեռահաղորդակցության ֆակուլտետ
  • Աստվածաբանական ֆակուլտետ
  • Ալի Յուջելիայի անվան մանկավարժական ֆակուլտետ

Տես նաև

  • Բեյազիդ հրապարակ
  • Բեյազիդի աշտարակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Համալսարանի պաշտոնական կայք էջը (անգլ.)(թուրքերեն)
  • Համալսարանը WikiMAPIA-յում

Text submitted to CC-BY-SA license. Source: Ստամբուլի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé