Aller au contenu principal

Ստամբուլի հնագիտական թանգարան


Ստամբուլի հնագիտական թանգարան


Ստամբուլի հնագիտական թանգարան (թուրքերեն՝ İstanbul Arkeoloji Müzesi), թանգարան, որը գտնվում է Ստամբուլում։ Թանգարանը գտնվում է Սարայբուրնուում` Գյուլհանե այգու և Թոփքափը ամրոցի հարևանությամբ։ Բաղկացած է երեք թանգարաններից` հիմնական թանգարան, Հին Արևելքի թանգարան և իսլամական արվեստի թանգարան։ Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 3 միլիոն ցուցադրանմուշ։

Նկարագրություն

Թանգարանը հիմնվել է 19-րդ դարում` թուրք անվանի նկարիչ և հնագետ Օսման Համդի բեյի նախաձեռնությամբ։ Ցուցադրանմուշների մի մասը նախկինում պահվել է Սուրբ Իրինայի տաճարում։ Հիմնական մասնաշենքի կառուցումը սկսվել է 1881 թվականին՝ ֆրանսաթուրք ճարտարապետ Ալեքսանդր Վոլլորի նախաձեռնությամբ։ Կառուցումն ավարտվել է 1902 թվականին։ Թանգարանը բացվել է 1891 թվականի հունիսի 13-ին։ 1903 և 1907 թվականներին ավելացվել են աջ և ձախ մասնաշենքերը, ինչից հետո կառույցը ստացավ իր ներկայիս տեսքը։

Այն կառույցը, որտեղ տեղակայված է Հին Արևելքի թանգարանը, սկզբնական շրջանում եղել է կերպարվեստի դպրոց։ Հետագայում այն վերածվել է թանգարանի, որի բացումը տեղի է ունեցել 1935 թվականին։ 1963 թվականին թանգարանի շենքը փակվել է վերանորոգման և շահագործման հանձնվել միայն 1974 թվականին։

Ցուցադրանմուշներ

Թանգարանը ունի ցուցադրանմուշների հարուստ հավաքածու։ Ամենահայտնիներից են`

  • Սիդոնի սարկոֆագ` Ալեքսանդր Մակեդոնացու կյանքից դրվագներով
  • Լացող կնոջ սարկոֆագը Սիդոնից
  • Թաբնիթ III-ի և Սատրապի սարկոֆագները
  • Լիկիական գերեզմանաքար
  • Էֆեբոսի արձանը
  • Պերգամոնի Զևսի տաճարի արձանների մնացորդներ
  • Առյուծի արձանը։ Միակ բանը ինչը մնացել է Թուրքիայում Հալիկառնասոսի դամբարանից
  • Սուլթանահմեդ հրապարակի սյունի օձաձև գլուխ
  • Կիբելա աստվածուհու արձանը
  • Զևսի և Ալեքսանդր Մակեդոնացու դիմաքանդակները
  • Ասսոսի Աթենասի տաճարի մնացորդներ
  • Տրոյայի պեղումներից գտածոներ
  • 800 հազար օսմանյան մետաղադրամ, կնիք, շքանշան և մեդալ
  • Քադեշի ճակատամարտի հաշտության պայմանագրի եռալեզու տախտակներից մեկը, որը կնքվել է Եգիպտոս փարավոն Ռամզես II-ի և Խեթերի թագավոր Խաթուսիլիս II-ի միջև։
  • Ասորեստանի արքա Ադադ Նիրարի III-ի կոթող
  • Հեզարի օրացույց

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ստամբուլի հնագիտական թանգարանը Яндекс.Панорамы կայքում
  • Թանգարանի մասին հոդված Travel.nytimes.com կայքում (անգլ.)
  • Նկարներ Flickr.com կայքում
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Ստամբուլի հնագիտական թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité