Aller au contenu principal

Միգել դե Սերվանտեսի հուշարձան


Միգել դե Սերվանտեսի հուշարձան


Միգել դե Սերվանտեսի հուշարձան (իսպ.՝ Monumento a Miguel de Cervantes), հուշարձան, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «Իսպանիա» հրապարակում։

Պատմություն

1915 թվականին՝ Միգել դե Սերվանտեսի մահվան երեքհարյուրամյակի նախօրեին, հայտարարվել է իսպանացի մեծանուն գրողի հուշարձանի ստեղծման մասին։

Քանդակի ստեղծման նպատակը նորաստեղծ «Իսպանիա» հրապարակի զարդարելն էր։

Հուշարձանի ավարտուն դիզայնը ներկայացրել են ճարտարապետ Ռաֆայել Մարտինես Սապատերոյին և քանդակագործ Լորենցո Վալերան։ 1920 թվականին հանձնաժողովը ընդունել է բոլոր իսպանախոս պետություններում արձանի բացման մասին որոշումը։

Սակայն, այսուհանդերձ, մինչև 1925 թվականը ոչ մի շինարարական գործողություններ չեն արվել։

Հուշարձանի վրա աշխատանքներ է տարել նաև ճարտարապետ Պեդրո Մուգուրուսոն, որը փոքր-ինչ պարզեցրել է հուշարձանի տեսքը։

Նա Միգել դե Սերվանտեսի հուշարձանը դարձրել է ձևավոր ճաղաշարք։ Հուշարձանը բացվել է 1929 թվականի հոկտեմբերի 13-ին։

Արտաքին տեսք

Հուշարձանների համալիրը ներառում է Միգել դե Սերվանտեսի արձանը՝ շրջապատված գրողի հայտնի հերոսների արձաններով։

Համալիրի կենտրոնում գտնվում է Դոն Քիշոտ Լամանչացու և Սանչո Պանսայի բրոնզե արձանները՝ նստած համապատասխանաբար հին երիվարի և ավանակի վրա։

Քարակոթողի գագաթը զարդարված է գլոբուսով՝ հինգ մայրցամաքներով։

Այն խորհրդանշում է իսպաներեն լեզվի տարածվածությունն աշխարհի հինգ մայրցամաքներում։

Հակառակ կողմում գտնվում է Պորտուգալիայի թագուհի Իզաբելլայի քարակերտ արձանը՝ շատրվանի հարևանությամբ։ Բացի այդ, կոմպոզիցիան ներառում է նաև հնդկացու արձան։

Տես նաև

  • Միգել դե Սերվանտես
  • Գոթական ճարտարապետություն

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Mora Carbonell, Vicente (1980). Plaza de España. Madrid. Tomo V. Madrid: Espasa Calpe. ISBN 84-239-5375-0.
  • Crónica de Madrid. Madrid: Diario 16. ISBN 84-01-37416-2.
Միգել դե Սերվանտեսի հուշարձան

Text submitted to CC-BY-SA license. Source: Միգել դե Սերվանտեսի հուշարձան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé