Aller au contenu principal

Աթաշեհիր


Աթաշեհիր


Աթաշեհիր (թուրքերեն՝ Ataşehir), Ստամբուլի շրջաններից մեկը, որը գտնվում է քաղաքի ասիական հատվածում։ Փաստացի Աթաշեհիրը համարվում է Ստամբուլի արբանյակ քաղաքը։ Շրջանով են անցնում 02 և 04 միջազգային ավտոճանապարհները։

Աթաշեհիրում ակտիվորեն կառուցվում են բազմահարկ բնակելի շինություններ։ Նախատեսվում է կառուցել թաղամաս, որը ամբողջովին բաղկացած է կլինի բազմահարկ երկնաքերերից՝ նախատեսված 80 000 բնակչության համար։ Աթաշեհիրում են գտնվում մի շարք խոշոր կազմակերպությունների գրասենյակներ՝ վերածելով շրջանը քաղաքի գործարար կենտրոններից մեկը։ Շրջանում զարգացած է նաև տուրիզմը և սպորտը։

Աթաշեհիրում չկան առանձնատներ և շրջանի ճարտարապետական պլանով չի էլ նախատեսվում։

Շրջանը կառուցված է ընդհանուր պլանով։ Շրջանի գլխավոր ճանապարհը համարվում է Աթաշեհիր Բուլվարը։ Շրջանում գործում են հինգ դպրոցներ, երկու առևտրի կենտրոն, մեծ քանակությամբ սպասարկման կենտրոններ։ Շրջանի կառուցման ժամանակ նախատեսվում էր կառուցել մեծ քանակությամբ ավտոկայարաններ՝ նախատեսված, ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա կայանատեղիների համար։ Աթաշեհիրը շրջանը նախատեսված է անձնական մեքենաներով երթևեկելու համար, այդ իսկ պատճառով հասարակական տրանսպորտը շրջանում քիչ է տարածված

Արտաքին հղումներ

  • Շրջանի պաշտոնական կայք էջը
  • Մունիցիպալիտետի պաշտոնական կայք էջը

Text submitted to CC-BY-SA license. Source: Աթաշեհիր by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé