Aller au contenu principal

Լյուքսեմբուրգի թանգարան


Լյուքսեմբուրգի թանգարան


Լյուքսեմբուրգի թանգարան (ֆր.՝ Musée du Luxembourg), արվեստի թանգարան Փարիզի VI թաղամասում՝ Սենա գետի ձախ ափին, Լյուքսեմբուրգյան այգում, Լատինական թաղամասի հարավային հատվածին մոտ։

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1750 թվականին։ Ի սկզբանե եղել է պատկերասրահ՝ տեղակայված Լյուքսեմբուրգի պալատի արևելյան հատվածում (արևմտյան հատվածում էր գտնվում Ռուբենսի Մարի դե Մեդիչի շարքը), 1818 թվականին դարձել է ժամանակակից արվեստի առաջին թանգարանը։ Ներկայիս շենք թանգարանը տեղափոխվել է 1884 թվականին։ 2000 թվականին թանգարանի կառավարումն ստանձնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի սենատը, և թանգարանն սկսել է օգտագործվել ժամանակավոր ցուցահանդեսների համար։ 2010 թվականից թանգարանն ընդգրկվել է Թանգարանների ազգային միության կազմում։

1750-1780 թվականներին թանգարանը եղել է Փարիզի առաջին հանրային պատկերասրահը, որը ցուցադրել է արքայական հավաքածուն, որն ընդգրկել է Տիցիանի «Մադոննան և ճագարը», Դա Վինչիի «Սուրբ ընտանիք» (կամ «Կույսն ու մանուկը սուրբ Աննայի հետ» (Լեոնարդո դա Վինչի) կամ «Մադոննան ժայռերում») և այն հին վարպետների շուրջ 100 աշխատանքներ, որոնք այժմ Լուվրի թանգարանի հիմնական մասն են կազմում։ 1803 թվականին թանգարանը վերաբացվել է և ներկայացրել այնպիսի նկարիչների, ինչպիսիք Նիկոլա Պուսեն, Ժակ Լուի Դավիդը։ Այստեղ ցուցադրված աշխատանքներից շատերը գտնվում են Փարիզի տարբեր թանգարաններում՝ Ժյո դը պոմ ազգային պատկերասրահում, Musée de l'Orangerie-ում, Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, Օրսե թանգարանում։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Les Grands du Dessin de Press: André Gill (1840-1885) "Quand ouvrira-t-on des maisons pour imbeciles?" Արխիվացված 2008-06-21 Wayback Machine
  • Ochterbeck, Cynthia Clayton, editor (2009). The Green Guide Paris. Greenville, South Carolina: Michelin Maps and Guides. ISBN 9781906261375.

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Լյուքսեմբուրգի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé