Aller au contenu principal

Մահմուդ II-ի դամբարան


Մահմուդ II-ի դամբարան


Մահմուդ II-ի դամբարան (թուրքերեն՝ II. Mahmud Türbesi), Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը։ Այն օսմանյան վերջին սուլթանների ընտանեկան դամբարանն է։ Դամբարանի մոտ է գտնվում օսմանյան հայտնի քաղաքական գործիչների և գրողների գերեզմանատունը։

Ճարտարապետություն

Ութանկյուն կառուցվածք ունեցող դամբարանը կառուցված է ամպիրի ոճով՝ սպիտակ մարմարից։ Գմբեթը զարդարված է լորենու ծաղիկներով։ Կառույցի ներսում՝ մարմարե քարատախտակի վրա է գտնվում գեղանկարիչ Մեհմեդ Հաշիմի պատկերը։ Ճենապակե ջահը, որը կախված է դամբարանի գմբեթից, նվիրել է թագուհի Վիկտորիան։ Ոսկեպատ ժամացույցը դամբարանին է նվիրել կայսր Նապոլեոն III-ը։

Պատմություն

Դամբարանը կառուցվել է սուլթան Աբդուլ Մեջիդ-ը հրամանով՝ իր հոր Մահմուդ II-ի աճյունը թաղելու համար։ Ճարտարապետները եղել են հայազգի Պողոս և Հովհաննես Դադյանները։ Կառուցումը ավարտվել է 1840 թվականին։

Ավելի ուշ դամբարանում են թաղվել նաև Աբդուլ Ազիզ և Աբդուլ Համիդ II սուլթանների աճյունները, ովքեր, համապատասխանաբար, Մահմուդ II-ի որդին և թոռն էին։

Մինչ 1920 թվականը, դամբարանին կից գտնվող գերեզմանատանը թաղվել են անվանի քաղաքական գործիչներ և գրողներ, ինչի շնորհիվ դամբարանի տարածքը մարդաշատ է ողջ տարին։

2009 թվականին դամբարանի կողքին թաղվել է Օսման Էրթողրուլը՝ օսմանյան գահի ժառանգորդներից մեկը։

Հայտնի անձինք, ովքեր թաղված են դամբարանում

  • Մահմուդ II
  • Բեզմիալեմ սուլթան
  • Աբդուլ Ազիզ
  • Աբդուլ Համիդ II
  • Յուսուֆ Իզզեդին էֆենդի

Հայտնի անձինք, ովքեր թաղված են գերեզմանատանը

  • Բեդրեդին Սիմավի
  • Զիա Գյոքալփ
  • Հալիլ Ռըֆաթ փաշա
  • Սայիդ Հալիմ փաշա
  • Օմեր Ֆարուկ Օսմանօղլու
  • Էրթողրուլ Օսման

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Մահմուդ II-ի դամբարան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé