Aller au contenu principal

Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա


Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա


Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Dramatic Art (RADA)), աշխարհում ամենահայտնի թատերական դպրոցներից մեկը, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ամենահին թատերական դպրոցներից մեկը։ Ակադեմիան կառուցվել է 1904 թվականին՝ անգլիացի թատրոնի դերասան Հերբերտ Բիրբոմ Թրիի կողմից, գտնվում է լոնդոնյան թաղամաս Բլուսբերիում։ Ակադեմիան գտնվում է Թագավորական քոլեջի կառավարման տակ, որը իր հերթին համարվում է Լոնդոնյան համալսարանի մաս։

Ակադեմիան ամեն տարի ընդունում է 28 նոր ուսանող՝ երեքտարյա դասընթացի համար։ Ակադեմիան պատրաստում է ոչ միայն դերասաններ, այլ նաև թատրոնի տեխնիկական անձնկազմ։ Ակադեմիայի շրջանավարտները դարձել են մեծ ճանաչում ունեցող դերասան և դերասանուհիներ, նրանց շարքում են՝ Ութա Հագենը, Ջոան Գրինվուդը, Մարգարեթ Լոքվուդը, Մեգգի Ալբանեզին, Ջոն Գիլգուդը, Ջոան Քոլինզը, Մայքլ Քեյնը, Յոան Գրիֆիթը, Թիմոթի Դալթոնը, Էնթոնի Հոփքինսը, Յան Մաքշեյնը, Էրիկ Ռոբերտսը, Թոմ Հիդելսթոնը, Մեթյու ՄաքՖեյդենը, Շոն Բինը, Բեն Ուիշոուն, Ալան Ռիքմանը և այլք։

2007 թվականից ակադեմիայի նախագահն է Ռիչարդ Աթենբորոն (մինչև իր մահը՝ 2014 թվականի օգոստոսը), ներկայացուցիչը՝ սեր Սթիվեն Ուեյլի-Քոենը, իսկ նրա փորաինողներն են Ալան Ռիքմանը (մինչև իր մահը՝ 2016 թվականի հունվարի 14-ը) և Մայքլ Աթենբորոն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքը(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité