Aller au contenu principal

Գրևինի թանգարան


Գրևինի թանգարան


Գրևինի թանգարան ՝ փարիզյան մոմե արձանիկների թանգարան Մոնմարտրի պուրակում, որը իր դռները բացեց 1882 թվականի հունիսի 5-ին։

Պատմություն

1881 թվականին Արթուր Մեյերը որոշում էր «Le Gaulois» (Le Gaulois) թերթի համար ստեղծել մոմե արձանիկների թանգարան՝ մեկ դարից ավել գործող Մադամ Տյուսոյի անվան թանգարանի օրինակով։ Նա դիմում է քանդակագործ, ծաղրանկարիչ և թատերական կոստյումեր Ալֆրեդ Գրևինին առաջարկելով նրան ստեղծել դարաշրջանի հայտնի կերպարների և մարդկանց քանդակներ, որոնց մասին գրում է իր թերթը։

Հավաքածու

Թանգարանի հավաքածուի մեջ կա հայտնի մարդկանց կամ հորինված կերպարների մոտ 450 մոմե արձաններ։ Ցուցադրության մեծամասնությունը ներկայացված է բեմադրության տեսքով, որոնք ներառում են Ֆրանսիայի պատմության կարևորագույն դրվագները։

  • Ռոլանդի մահը
  • Գիզա դքսի սպանությունը
  • Լյուդովիկ XIV-ի Վերսալում
  • Ոսկյա կտորի դաշտը
  • Մարատի սպանությունը
  • Սուեզի ջրանցքի երդմնակալությունը

Հիմնականում թանգարանում ցուցադրված են՝

  • Սելին Դիոն
  • Մայքլ Ջեկսոն
  • Շառլ Ազնավուր
  • Էլթոն Ջոն
  • Լուի Արմսթրոնգ
  • Ռեյ Չարլզ
  • Ջիմի Հենդրիքս
  • Լուչանո Պավարոտտի
  • Մոցարտ
  • Ֆիլ Կոլինզ
  • Սերժ Հենսբուր
  • Միրեյ Մատյե
  • Էլվիս Փրեսլի
  • Մստիսլավ Ռոստրոպովիչ
  • Բրիջիթ Բորդո
  • Իզաբել Աջանի
  • Ժան Ռենո
  • Ռոմի Շնայդեր
  • Ժերայր Դեպարդիե
  • Չառլի Չապլին
  • Լուի դը Ֆյունես
  • Մերիլին Մոնրո
  • Տերրի Լեռմիթ
  • Ֆաբրիս Լուկինի
  • Շարուկխ Կխան
  • Գեներալ դե Գոլ
  • Նապոլեոն
  • Ֆրանցիսկ I
  • Լյուդովիկ XIV
  • Ժաննա դ’Արկ
  • Մարատ
  • Թոնի Բլեեր
  • Ջորջ Բուշ
  • Ժակ Շիրակ
  • Հովհաննես Պողոս II
  • Վլադիմիր Պուտին
  • Նիկոլա Սարկոզի
  • Լուի Բլերիո
  • Նաոմի Քեմփբել
  • Միխայել Շումախեր
  • Ալբերտ Էյնշտեյն
  • Զինեդին Զիդան
  • Ժան Պոլ Սարտր
  • Էռնեստ Հեմինգուեյ
  • Վիկտոր Հյուգո
  • Ամելի Նոթոմբ
  • Պաբլո Պիկասո
  • Ռենուար
  • Լեոնարդո դա Վինչի
  • Միքելանջելո
  • Բենվենուտո Չելինի
  • Սարդ մարդ
  • Լառա Կրոֆթ
  • Օբելիքս

Լե Ալի մասնաճյուղ

Թանգարանի մասնաճյուղը գտնվում է «Ֆորում Լե-Ալ» առևտրի կենտրոնի ստորգետնյա առաջին հարկում՝ Լե-Ալ թաղամասում։ Մասնաճյուղի թեման՝ «գեղեցիկ դարաշրջան»։

Միրաժների պալատ

Հսկայական կալեյդոսկոպ, շոու՝ 1001 գիշերից մինչև անանցանելի ջունգլիներ։

Կարևոր տեղեկություն

Թանգարանի մուտքը գտնվում է Փարիզի 9-րդ շրջանում։ Թանգարանի հասցեն՝ 10, Boulevard Montmartre — 75009 Paris: Մոտակա մետրոյի կայարանը՝ Grands Boulevards:

Աշխատանքային ժամերը. ամեն օր 10:00- 18:30, հանգստյան օրերին՝ մինչև 19:00։

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայք

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Գրևինի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé