Aller au contenu principal

Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա


Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա


Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա (անգլ.՝ National Physical Laboratory (NPL)), չափագիտության և նյութագիտության լաբորատորիա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, տեղակայված է Բուշի զբոսայգում, Ռիչմոնդ - ապիոն - Թեմս, (անգլ.՝ London Borough of Richmond upon Thames, արտասանությունը , տառացի Ռիչմոնդը Թեմզայի վրա), Լոնդոն, Մեծ Բրիտանիա ։ Այն պատասխանատու է երկրի ազգային չափագրումների համակարգի և տեխնիկական ֆիզիկական ստանդարտների համար։ Հանդիսանում է խոշորագույն կազմակերպություն, որը զբաղվում է կիրառական ֆիզիկայով։

Պատմություն, նկարագրություն

1900 թվականին Մեծ Բրիտանիայում կազմավորվել է ֆիզիկայի ազգային լաբորատորիան, նրա գտնվելու վայրում հայտնաբերվել է Բուշի-հաուս[en]՝ նախկին թագավորական բնակավայր կառուցված 1663 թվականին։ Այժմ այնտեղ մնացել է միայն մի քանի լաբորատորիա, երկու փոքրիկ թանգարաններ, որոնք ներկայացնում են հին գիտական սարքավորումներ (Scientific instrument) և հանդիպումների ու կոնֆերանսների համար նախատեսված մի քանի սենյակ։ Ի սկզբանե Ֆիզիկայի ազգային լաբորատորիան եղել է կառավարական կազմակերպություն, իսկ նրա աշխատակիցները համարվում էին քաղաքացիական ծառայողներ (Her Majesty's Civil Service): Այդպես շարունակվել է մինչև 1995 թվականը, երբ կառավարման համակարգը փոխվեց «Կառավարությունը տնօրինում է, կապալառուն աշխատում» -ի, Ֆիզիկայի ազգային լաբորատորիան անցավ Serco Group[en]աութսորսինգ կազմակերպությանը, որը ամենից զատ լրջորեն զբաղվում էր ռազմական պաշտպանության պատվերներով։

Այժմ ֆիզիկայի ազգային լաբորատորիան կատարում է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական պատվերներ, մասնավորապես լաբորատորիայի ատոմային ժամացույցները ապահովում են պետությանը ճիշտ ժամի ազդանշաններով։ Ֆիզիկայի ազգային լաբորատորիայի մասնաշենքների մեծ մասը տեղակայված են Թեդինկտոնում (Teddington), բայց կան նաև մասնաճյուղեր Հադերսֆիլդում, որտեղ զբաղվում են տարածական չափագիտությամբ (Dimensional metrology), իսկ Վրեյսբերիում (Wraysbury), համանուն ջրամբարի մոտ զբաղվում են ստորջրյա ակուստիկայով։

2013 թվականի դրությամբ NFL -ն ուներ 650 աշխատակից։ Նույն թվականին հայտարարվեց լաբորատորիայի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման մասին, 25 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ. 2014 թվականից NFL -ն իրականացնում է հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև 2014 թվականին Ֆիզիկայի ազգային լաբորատորիան պայմանավորվեց 5 տարով համագործակցել Տոմսկի պետական համալսարանի հետ։

Մասնաշենքեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Официальный сайт НФЛ (անգլ.)
    • Дж. И. Робинсон и Х. Дж. Хэдоу. Национальная физическая лаборатория: Развитие в Теддингтоне 1900—1970 Արխիվացված 2013-12-24 Wayback Machine (անգլ.) на официальном сайте НФЛ, март 1970
  • National Physical Laboratory Podcast (անգլ.) на сайте feeds.feedburner.com
  • Спортивный клуб НФЛ Արխիվացված 2014-10-15 Wayback Machine (անգլ.)
  • Канал НФЛ на youtube.com
  • Национальная физическая лаборатория Արխիվացված 2014-12-17 Wayback Machine (ռուս.) на сайте 2zn.ru


Text submitted to CC-BY-SA license. Source: Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité