Aller au contenu principal

Ամբասսադոր (Նյու Յորք)


Ամբասսադոր (Նյու Յորք)


Ամբասսադոր (անգլ.՝ The Ambassador Theatre), բրոդվեյան թատրոն, որը գտնվում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթեն վարչական շրջանի 49-րդ փողոցի արևելյան մասում։

Պատմություն

Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Հերբերտ Քրափփի կողմից՝ «The Shubert Organization» թատերական ընկերության համար։ «Ամբասսադոր» թատրոնը հանդիսատեսի համար իր դռները բացել է 1921 թվականի փետրվարի 11-ին՝ «The Rose Girl» մյուզիքլի պրեմիերայով։ 1935 թվականին ընկերությունը վաճառում է թատրոնը, որը դառնում է «NBC»-ի և «DuMont Television Network»-ի կինոթատրոնը և հեռուստատեսային ստուդիան։

1956 թվականին «The Shubert Organization»-ը կրկին դառնում է թատրոնի սեփականատերը։ 1980 թվականի վերակառուցումից հետո թատրոնը անունը փոխում է՝ դառնալով «The New Ambassador Theatre»: Սակայն այն երկար չգոյատևեց։ Նույն թվականի հունիսին թատրոնը ստացել է իր հին անվանումը։

2003 թվականի հունվարի 29-ին «Ամբասսադոր» թատրոնի բեմ է բարձրանում 1996 թվականին Բրոդվեյ վերադարձած «Չիկագո» մյուզիքլը։

Թատրոնի հիմնական ներկայացումները

  • 1927. «Հրթիռ»
  • 1933. «Լուսինը հունիսին»
  • 1935. «Հունվարի 16-ի գիշերը»
  • 1955. «Աննա Ֆրանկի օրագիրը»
  • 1963. «Կանգնեցրեք Երկիրը՝ ես կգնամ»
  • 1966. «Առյուծը ձմռանը»
  • 1977. «Աստվածային հոգնածությունը»
  • 1983. «Տեսարան կամրջից»
  • 1985. «Ոհմակի առաջնորդը»
  • 1987. «Երազանքի աղջիկները» (վերաբեմադրված)
  • 2003. «Չիկագո» (վերաբեմադրված)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թատրոնի պաշտոնական կայք(անգլերեն)
  • Թատրոնի էջը Internet Broadway Database-ում (անգլերեն)

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Ամբասսադոր (Նյու Յորք) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité