Aller au contenu principal

Լոնդոնի բիզնես դպրոց


Լոնդոնի բիզնես դպրոց


Լոնդոնի բիզնես դպրոց (անգլ.՝ London Business School, նաև հայտնի է որպես LBS), բարձրագույն ուսումնական հաստատություն Լոնդոնում։

Լոնդոնի համալսարանի (University of London) բիզնես դպրոցն է ։ Ստեղծվել է 1964 թվականին։ 2010 թվականից սկսած հանձնում է սեփական դիպլոմ, մինչ այդ տրվում էր University of London-ի դիպլոմ։ Դպրոցը առաջարկում է MBA (Master of Business Administration) սովորելու ամբողջական ծրագիր, ինչպես նաև դոկտորական և այլ ծրագրեր բարձրագույն կրթության համար. աշխարհում առաջին Masters in Finance (1993 թվականից սկսած, 2011 թվականին ծրագիրը Financial Times-ի կողմից համարվել է առաջինը աշխարհում), Masters in Management, Executive MBA, Sloan և այլն։

Ըստ Financial Times-ի (Financial Times Global MBA Rankings 2010)՝ դպրոցը առաջինն է ամբողջ աշխարհի բիզնես դպրոցների ցանկում։

London Business School ընդունվել բավական բարդ է, ինչի շնորհիվ այն ամենամրցակցային դպրոցներից մեկն է աշխարհում։ Ընդունվելու համար անհրաժեշտ է ունենալ շատ բարձր GPA, բարձր գնահատական GMAT-ից և ծառայությունների մեծ ցանկ՝ ներառյալ նաև միջազգային փորձը։ Լոնդոնի բիզնես դպրոցի MBA ծրագիր ընդունվելու GMAT-ի միջին գնահատականը 701 է, իսկ MIF ծրագրի դեպքում՝ 710։

Հիմնական գործատուները.

  • Ֆինանսներ - Goldman Sachs, J. P. Morgan, UBS, Morgan Stanley, Credit Suisse, BNP Paribas, Barclays, Deutsche Bank,
  • Խորհրդատվություն — McKinsey & Company, Boston Consulting Group, Booz & Company, Bain & Company,
  • Արդյունաբերությունը — Google, American Express, BT, Shell, Johnson & Johnson, Pepsico, BP:

MBA-ի համաշխարհային վարկանիշ

MBA ծրագիրը բարձր է գնահատվում բիզնես կրթության ծրագրերի ցանկում և միշտ գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում հայտնի վարկանիշային աղյուսակներում։ Financal Times-ում London Business School MBA-ում Լոնդոնի բիզնես դպրոցն զբաղեցնում է առաջին տեղը և՛ եվրոպական, և՛ համաշխարհային դպրոցների մեջ։ 

  • Առաջինը՝ ըստ Financial Times-ի Global MBA rankings-ի (2010, 2011),
  • Երրորդը Եվրոպայում 2009 թվականին QS Global 200 Business Schools Report-ի,
  • Երրորդը աշխարհում՝ ըստ The Wall Street Journal-ի (2007),
  • Հինգերորդը ըստ՝ BusinessWeek-ի (2008),
  • Առաջինը՝ ըստ Forbes-ի (2009),
  • Երրորդը՝ ըստ Best Global MBAs-ի, որ հրատարակել է CNN Expansion-ի կողմից (2010)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • London Business School
  • Լուսանկարը London Business School ձմռանը

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի բիզնես դպրոց by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé