Aller au contenu principal

Պայթյուն Օռլի օդանավակայանում


Պայթյուն Օռլի օդանավակայանում


Պայթյուն Օռլի օդանավայանում, ահաբեկչական ակտ, որն իրագործել է ԱՍԱԼԱ-ն, որի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել 55 մարդ։

Ահաբեկչության հանգամանքները

Պայթյունը տեղի է ունեցել 1983 թվականի հուլիսի 15-ին, երբ պայթուցիկով մեծ ճամպրուկը պայթել է Թուրքական ավիաղուղիների առջևի կայունում՝ Փարիզի Օռլի օդանավակայանում։ Չորս մարդ է զոհվել։ Պայթյունը առաջացրեց մեծ այրվածքներ վիրավորների մոտ, որոնցից չորսը ավելի ուշ մահացան հիվանդանոցում։

Ահաբեկչությունից հետո ոստիկանությունը ձերբակալեց 51 մարդու, ովքեր կապ ունեին ԱՍԱԼԱ-ի հետ։ Նրանցից 11-ին տեղափոխեցին դատախազություն, որից վեցին առաջադրեցին մեղադրանք, այդ թվում և ահաբեկչության գլխավոր իրականացնողին, սիրիահայ՝ Վարուժան Կարապետյանը, որը ընդունեց իր մեղքը և հաղորդեց, որ ռումբը պայթել է ժամանակից շուտ, և այն պետք է պայթեր Փարիզից Ստամբուլ թռչող ինքնաթիռում։ Այդ ժամանակ հիվանդանոցում ստացած այրվածքներից մահացավ ահաբեկչության յոթերորդ զոհը, ֆրանսուհի Ժակլին Կիրշները, ում 19-ամյա որդին զոհվել էր տեղում։

Կարապետյանը հաղորդեց, որ ռումբը պատրաստվել է ուրիշ հայի բնակարանում, Թուրքիայի քաղաքացի Հովհաննես Սեմերչիի տանը։ Օդանավակայանում Կարապետյանը տվել է ուղևորներից մեկին 65 դոլլար և ասել է, որ նրա մոտ շատ ուղեբեռ կա, և խնդրել է հանձնել նրա փոխարեն ուղեբեռը։ Ռումբը, սակայն պայթեց ոչ թե օդում, այլ ուղեբեռային հարթակում։ Շուտով Մարսելում ձերբալավեց Փարիզից գնացքով ժամանած, հետախուժման մեջ գտնվող ուրիշ թրքահայ՝ Նաիր Սոները, էլեկտրոնային մասնագետ, ով ձեռք էր բերել գազի բալոնները և պատրաստել էր ռումբ, որը պայթել էր օդանավակայանում։

Համաձայնությունը Ֆրանսիայի կառավարության հետ

Այս ահաբեկչությունը ստիպեց կառավարող սոցիալիստներին, ովքեր նախկինում աչք էին փակում հայ զինյալների վրա և իրենց համակրանքն էին արտահայտում այդ գործի նկատմամբ, որի համար պայքարում էր ԱՍԱԼԱ-ն։ Միջազգային մամուլում հայտնվեցին տեղեկություններ հայերի և ֆրանսիական կառավարության միջև գաղտնի համաձայնության մասին, որը կնքվել է 1982 թվականի հունավարին, ըստ պայմանագրի ֆրանսիական իշխանությունները պետք է ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, և հայ զինյալներին հնարավորություն տալ անխափան կերպով օգտագործել ֆրանսիական օդանավակայաններ, փոխարենը ահաբեկչություններ չկատարել Ֆրանսիայի տարածքում։ Ըստ այդ համաձայնագրի, 1981 թվականին ձերբակալաված Վան գործողության չորս հայ զինյալներ ստացան մեղմ դատավճիռներ, իսկ դատապարտված

ԱՍԱԼԱ-ի առաջնորդներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը ազատ արձակվեց։ Սակայն Ֆրանսիայի կառավարությունը չպահեց ճանաչման մասին խոստումը, չցանկանալով փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, և համաձայնությունը խախտվեց։ Հաջորդ տարբերակով, համաձայնությունը խախտել է ԱՍԱԼԱ-ն պայթեցնելով Օռլի օդանավակայանը, նախատեսելով պայթեցնել ինքնաթիռը օդում, այլ ոչ թե ֆրանսիական տարածքում։ Այդուհանդերձ ֆրանսիական իշխանությունները զայրացան, և Կարապետյանին դատապարտեցին ցմահ ազատազրկման։ Պրոֆեսսոր Մայք Հանթերի կարծիքով, եթե ֆրանսիական իշխանությունները ժամանակին ընդունեին խիստ միջոցառումներ զինյալների դեմ, Օռլիում ռումբի պայթյունը կարելի էր կանխել։ Սակայն նրա իրականացումը ցույց տվեց Ֆրանսիայի քաղաքականության սնանկությունը։

Դատավարությունը և ազատ արձակումը

Դատավարության ընթացքում, որն անցկացվում էր Փարիզի արվարձան Կրեթեյում, Կարապետյանը հրաժարվեց ցուցմունք տալ, որը նա տվել էր հետաքննության ժաման, և մնացած մեղադրվողների հետ նա նույնպես հերքեց ահաբեկչության հետ կապը։ 1985 թվականի մարտի 3-ին երդվյալ ատենակալները ճանաչեցին նրան մեղավոր և դատապարտեցին ցմահ ազատազրկման։ Նրա երկու հանցակիցները դատապարտվեցին տարբեր ժամկետներով, Նաիր Սոները՝ 15 տարի, իսկ Հովհաննես Սեմերչին՝ 10 տարվա բանտարկության։ Երդվյալ ատենակալները հայտարարեցին, որ Կարապետյանի հանցակիցների մեղմ դատավճիռը կապված է նրանց գործում մեղմացնող հանգամանքներով։

2001 թվականին, այն բանից հետո, երբ Կարապետյանը բանտում անցկացրեց 17 տարի, ազատ արձակվեց և արտաքսվեց Հայաստան։

2001 թվականի մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուրախությամբ հայտնեց ֆրանսիական բանտից Կարապետյանի ազատագրման վերաբերյալ, իսկ դրանից հետո Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը խոստացավ Կարապետյանին ապահովել բնակարանով ու աշխատանքով։

Ներկայումս Կարապետյանը ապորւմ է Դիլիջանում, տանը, որը նա կառուցել է սեփական ձեռքերով։ Կարապետյանի խոսքերով․

Ակցիան «Օռլի» օդանավակայանում իրականացվել է ի պատասխան Լևոն Էկմեկջյանի մահապատիժի (կախաղան հանելու միջոցով) (1982 թվականին Ստամբուլում Կարին-Էրզրում ռազմագործողության մասնակից, որը ժամանակ եղան մարդկային կորուստների)։ Մենք նախապատրաստել էինք պայթեցնել «Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որում պետք է թռչեյին թուրքական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գնդապետներ և դիվանագետներ։ Մեր կողմից իրականացված ակցիայի արդյունքում զոհվեց 10 մարդ և վիրավորվեց 60 թուրք։

Իրականում, 8 զոհվածներից միայն երկուսն են թուրք, մնացածները ուրիշ ազգի ներկայացուցիչներ էին։ Այդ թվում, զոհվեցներից 4 ֆրանսիացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի։

Հայ իրավապաշտպանները հանդես եկան գերազանց դատապարտությամբ, որը ցուցաբերվեց Կարապետյանին Հայաստանում, այդ ժամանակ ի պաշտպանություն Կարապետյանի հանդես եկան հայկական մտավորականության հայտնի դեմքերը Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Պերճ Զեյթունցյանը, Զորի Բալայանը և շատ ուրիշներ։

Տես նաև

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ
  • ՀԱՀԳԲ-ի ռազմագործողությունների ցանկ
  • Հայ հեղափոխական բանակ
  • Հայ նոր դիմադրություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Պայթյուն Օռլի օդանավակայանում by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité