Aller au contenu principal

Սեն Ժերմեն լ'Օսերրուա


Սեն Ժերմեն լ'Օսերրուա


Սեն Ժերմեն լ՛ Օսերրուա, եկեղեցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում։ Գտնվում է Լուվրի արևելյան կողմում։ Ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Բոյալը երգեհոնահար է եղել այս եկեղեցում 1840-1851 թվականներին։ Եկեղեցին կրում է քրիստոնեական սուրբ Գերման (Ժերմեն) Օսերուայի անունը, որը գալլա-հռոմեական եպիսկոպոս էր։ Եկեղեցին կառուցվել և վերանորոգվել է 12-րդ դարից սկսած։ Այն ժամանակ, երբ Լուվրը եղել է արքայական պալատ, Սան Ժերմեն լ՛ Օսերրուան եղել է Վալուա արքայատոհմի ծխական եկեղեցին։

Պատմություն

Եկեղեցին հիմնադրվել է 7-րդ դարում։ Բազմիցս վերակառուցվել է մի քանի դարեր շարունակ։ Այժմ այն կառուցված է ռոմանական, գոթական և վերածննդի ոճերով։ Ամենազարմանալի արտաքին առանձնահատկությունը հանդիսանում է ճակատամուտքը՝ վարդակ պատուհանով և վերևում գտնվող ճաղաշարքով, որը շրջափակում է ամբողջ եկեղեցին։ Ժան Գոսսելի ստեղծագործությունն է (1435–1439): Ներսում պահպանված գանձերի մեջ են 15-րդ դարի Սեն Ժերմենի փայտե արձանը, Սենտ Վինսենտի քարե փորագրված արձանը, Սուրբ Իզաբելի քարե արձանը, փայտից փորված խորանը, հայտնի «եկեղեցիների բլուրը», որտեղ նստում էին կարևոր մարդիկ։ Վերջինս պատրաստվել է 1683 թվականին՝ Ֆրանսուա Լե Մերսիերի կողմից՝ Շառլ լը Բրենի նկարներից։ Հուգենոտյան պատերազմների ընթացքում, եկեղեցու զանգը հնչեց 1572 թվականի օգոստոսի 23-ին, նշելով Սուրբ Բարդուղիմեոսի օրվա կոտորածի սկիզբը։ Հազարավոր հուգենոտներ, ովքեր այցելում էին քաղաք արքայական հարսանիքի համար սպանվում էին Փարիզի ամբոխի կողմից։ Շքեղ վիտրաժը շարունակում է մնալ, չնայած Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եկեղեցին թալանվել է։ Հյուսիսային աշտարակը ավելացվել է 1860 թվականին։


Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Եկեղեցու պաշտոնական կայքը(ֆր.)
  • Պատմություն և քարտեզ(անգլ.)

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Ժերմեն լ'Օսերրուա by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé