Aller au contenu principal

Ազգային արքունական թատրոն


Ազգային արքունական թատրոն


Թագավորական ազգային թատրոնը (անգլ.՝ Royal National Theatre), նույնպես հայտնի է ինչպես Ազգային թատրոն և Մեծ Բրիտանիայի Ազգային թատրոն հանդիսանում է այն երեքից մեկը, որ Մեծ Բրիտանիայի թատրոնների հանրային միջոցներով է ֆինանսավորվում (Թագավորական շեքսպիրյան ընկերության և Թագավորական օպերայի հետ համատեղ)։

Մինչև իրեն հիմնադրման օրը, 1963-1976 թվականներին թատերախումբը ներկայացումներով է հանդես եկել «Օլդ Վիկ» թատրոնում։ Թատրոնի ներկայիս շենքը տեղակայված է Տեմզի ջրվեժի վրա՝ Լոնդոնի Վիլլաո կամրջի մոտ։ Բացի թատրոնի շենքում ներկայացումներից, թատերախումբը նաև շրջագայություններ է կատարում Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։

1988 թվականներից սկսած թատրոնին շնորհվեց «Թագավորական» հավելվածը, բայց լրիվ անվանումը օգտագործվում էր հազվադեպ։ Թատրոնը ներկայացնում էր տարատեսակ ծրագրեր, որոնք ներառում էին ինչպես Շեքսպիրի և այլ համաշխարհային դասականների, այնպես էլ ժամանակակից հեղինակների նոր պիեսները։ Երեք դահլիճների առկայությունը թույլ էր տալիս միաժամանակ ավելացնել ներկայացումների քանակը, որոնք հնարավորություն էին ընձեռնում զգալիորեն ընդլայնել մրցաշրջանի ռեպերտուարը։

2009 թվականի հունիսին թատրոնը մեկնարկեց ծրագիր «Ազգային թատրոն ուղիղ եթերում», թատրոնի ներկայացումների նախագծային հեռարձակումները կինոթատրոններում սկսվեց երկրում, իսկ հետո արդեն ամբողջ աշխարհում։ Այսօրվանից հեռարձակումը անցկացվում է աշխարհի 50 երկրների ավելի քան 2000 կինոթատրոններում։

Հիմնադրում

Ազգային թատրոնի հիմնադրման հարցն առաջին անգամ բարձրացվել է 19-րդ դարի կեսերին, երբ Լոնդոնում հիմնական թատերական զվարճանքները եղել են մելոդրամները և բազմատեսակ շոուները։ «Լուրջ թատրոնի» կարիքը մեծացավ, երբ 1879 թվականին Կոմեդի Ֆրանզեսը հաստատվեց «Գեյետի» թատրոնում, ընդունեց որոշում «օրինակելի թատրոնի» ստեղծման մասին, որ միշտ հարգանքի տուրք կմատուցի Շեքսպիրին, որտեղ կլինեն լավագույն բրիտանական թատերախումբը և վարպետության դպրոցը։

Շեքսպիրյան հուշահամալիրը բացվել է Ստրատֆորդ-ապոն-Ավոն քաղաքում 1879 թվականի ապրիլի 23-ին։ Իր թատերախումբը Նոր Շեքսպիրյան ընկերությունն էր (հիմա՝ Թագավորական շեքսպիրյան ընկերություն)։ 1904 թվականին Հերբերթ Բիրբոմ Թրին հիմնադրեց Թագավորական դրամատիկական արվեստների ակադեմիա՝ թատրոնում Նորին Մեծությամբ։

Այսպիսով, մայրաքաղաքը մնաց առանց ազգային թատրոնի։ Լոնդոնյան շեքսպիրյան լիգան, 1902 թվականին խթանեց Շեքսպիրյան ազգային թատրոնի հիմնադրմանը (ծրագիրը դադարեց գոյություն ունենալ 1916 թ-ին) , 1913 թ-ին նույնիսկ ձեռք բերեց հող Բլումսբերիի լոնդոնյան տարածքում` շենքի տակ։ Աշխատանքը կասեցվեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման հետ կապված։ 1910 թվականին Ջորջ Բեռանրդ Շոուն գրել է փոքրածավալ կատակերգություն «Թուխ տիկին», որով Շեքսպիրը ուզում էր հանդիպել Թուխ տիկնոջ հետ , դրա հետ մեկտեղ հանդիպեր Ելիզավետ I թագուհու հետ` փորձելով համոզել նրան կառուցել Ազգային թատրոն, որպեսզի իր պիեսներն էլ ներկայացվեն։ Կատակերգությունը քարոզարշավի մի մասն էր, խթանում էր ազգային թատրոնին։

Վերջապես, 1948 թվականին Լոնդոնի քաղաքային խորհուրդը որոշեց շինարարություն կատարել Թագավորական փառատոնային դահլիճին կից։ 1949 թվականին ապահովվեց նյութական աջակցություն «Օրենք Ազգային թատրոնի մասին» հաստատվելով խորհրդարանում։

Հիմնաքարը տեղադրվել է 1951 թվականին, իսկ տասը տարի անց կառավարությունը հայտարարեց, որ Ազգային թատրոնը չի կարող իրեն թույլ տալ նման բան։ Կառավարությունը գործեց կոպիտ մեթոդներով, որպեսզի պահպանի գումարները՝ փորձելով միավորել տվյալ ժամանակաշրջանում գոյություն ունեցող երեք ֆինանսական ընկերությունները։ Պատասխան դրա` քաղաքային խորհուրդը հրաժարվեց վճարել հողատարածքի վարձը և վճարել հողատարածքի վարձի կեսը։

1962 թվականի հուլիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել, ստեղծել շինարարության վերահսկողության խորհուրդ և առանձին կառավարող խորհուրդ Ազգային թատրոնի թատերախմբի համար և վարձակալության թատրոն «Օլդ Վիկ»։ 1963 թվականի հոկտեմբերի 22-ին Ազգային թատրոնի թատերախումբը խաղաց իր առաջին ներկայացումը`«Համլետ»-ը։ Պաշտոնական թատերախումբը մնաց «Օլդ Վիկ»-ում մինչև 1977 թվականը, երբ վերջացել էր հաջորդ դահլիճի շինարարությունը։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ազգային արքունական թատրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité