Aller au contenu principal

Լոպե դե Վեգա (թատրոն)


Լոպե դե Վեգա (թատրոն)


Լոպե դե Վեգա (իսպ.՝ El teatro Lope de Vega), թատրոն Մադրիդում, գտնվում է Գրան Վիա փողոցում։ Կառուցվել է 1945-1949 թվականներին, ըստ ճարտարապետներ Խոակին և Խուլիան Օտամենդիների նախագծի։ Անվանակոչվել է ի պատիվ իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Լոպե դե Վեգայի։

Պատմություն

Թատրոնի շենքը գտնվում է Հիսուսի միաբանության հետևորդների տան նախկին շենքում։ 1931 թվականին այն հրդեհվել է։ 13 տարի անց այն ձեռք է բերվել «Մայրաքաղաքային բնակարան» կազմակերպության կողմից, որն էլ սկսել է զբաղվել դատարկված տարածքի վերականգնմամբ։ Այստեղ կազմակերպությունը կառուցել է ստորգետնյա առևտրի կենտրոն, «Լոպե դե Վեգա» հյուրանոցը և նույն անվամբ թատրոն։ Թատրոնը բացվել է 1949 թվականի ապրիլի 16-ին` հատուկ մյուզիքլների ցուցադրման համար, սակայն 1954 թվականին վերաձևափոխվել է` դառնալով կինոթատրոն։ 1997 թվականին «Լոպե դե Վեգա»-ն նորից դառնում է թատրոն, որտեղ մյուզիքլներ են ցուցադրվում։ Շուտով այն ձեռք է բերում «Իսպանական Բրոդվեյ» անվանումը։ 2011 թվականին թատրոնը վերանորոգվում է` իր բեմում իսպանական ամենահայտնի «Առյուծ արքա» մյուզիքլը ցուցադրելու համար։

Ներկայացումներ

  • 1999. «Գեղեցկուհին և հրեշը» (մյուզիքլ)
  • 2002. «Օպերայի ուրվականը» (մյուզիքլ)»

«Stage Entertainment España»

  • 2004. «Mamma Mia!»
  • 2007. «Հիսուս Քրիստոս սուպերաստղը»
  • 2008. «Հիանալի մյուզիքլ»
  • 2009. «Սպամատոլ»
  • 2010. «Մերժվածները»
  • 2011. «Առյուծ արքա»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թատրոնի պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-15 Wayback Machine (իսպ.)


Text submitted to CC-BY-SA license. Source: Լոպե դե Վեգա (թատրոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé