Արդարադատության պալատ (ֆր.՝ Palais de Justice), շենք Սիտե կղզու վրա, Փարիզում։ Նախկինում հայտնի էր Սիտեի պալատ (ֆր.՝ Palais de la Cité) անվամբ։
Ավելի հին շենքերի՝ Սենտ Շապել մատուռի և նախկին թագավորական ամրոցի՝ Կոնսերժերի, որը հետագայում վերածվել է բանտի կազմում է ճարտարապետական ամբողջություն, որը զբաղեցնում է ավելի քան երեք կղզի։
Ժամանակակից շենքերը կառուցվել են թագավորական պալատի տարածքում, 1857-1868-ական թվականներին, ճարտարապետներ Ժոզեֆ Լուի Դյուկայի և Օնրե Դոմեյի նախագծով (նախագիծը առաջարկվել էր 1840-ական թվականներին, բաց հետաձգվել է 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության պատճառով։ Շենքը զարդարված է Բոնասյո Ժան Մարիի քանդակներով։ 1868 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել ամրոցի հանդիսավոր բացումը, բարոն Օսմանի գլխավորությամբ.
Մինչև օրս ամրոցում շարունակում են աշխատել ֆրանսիական դատական հիմնարկները, այդ թվում՝ Վճռաբեկ և Բողեքարկման դատարանները։ Գլխավոր մուտքը գտնվում է արևելյան ճակատում։
Ֆրանսիայում դատական գործընթացները հանրային են և գրավում են բազմահազարանոց հանդիսատեսի։ Արդարադատության դատարանի ամենահնչեղ գործընթացները.
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou