Aller au contenu principal

Սավինի լե Թամփլ


Սավինի լե Թամփլ


Սավինի-լե-Թամփլ (ֆր.՝ Savigny-le-Temple) համայնք է հյուսիսային Ֆրանսիայի Սենա և Մարնա դեպարտամենտներում։Սավինա-լե-Թամփլի ադմինիտրատիվ կենտրոնը Մալյոնի շուրջն է։ 2014 թվականի տվյալներով համայնքի բնակչությունը կազմում է 30 172 մարդ, Սավինա-լե-Թամփլը ըստ բնակչության 5-րդն է դեպարտամենտում։ Քաղաքապետն Մարի-Լան-Պիշերին է։

Գյուղն առաջին անգամ հիշատակվել է 986 թվականին Sabiniacum potesta.

Աշխարհագրական դիրքը

Համայնքը գտնվում է հյուսիսային Ֆրանսիայում,Սենա և Մարնա դեպարտամենտներում, Փարիզից 30 կմ հեռավորության վրա։ Սավինա-լե -Թեմփլիը մտնում է Գրան -Փարի-Սյուդ ագլոմերացիայի և «նոր քաղաք» Սենարի մեջ (քաղաք 10 միավորված համայնքներից)։ Համայնքով անցնում է A5 ավտոճանապարհը։

Բնակչություն

Համաձայն 2013 թվականի մարդահամարի Սավինա-լե-Թամփլումբնակվում էր 30 068 մարդ (48,8% տղամարդ և 51,02% կին), համայնքում կար 9981 տնային տնտեսություններ, 7724 ընտանիքներ։ Ըստ տարիքային տարբերությունների համայնքի բնակչության պատկերը հետևյալն է․ 14 տարեկանից փոքր բնակիչներ- 27,8 %, 15-ից 29 տարեկաններ 20,9 %, 30-ից 44 տարեկաններ ՝ 23,01%, 45-ից մինչև 59 տարեկաններ ՝ 18,1 %, և 10,1 % 60 և ավելի տարեկաններ։

9981 տնային տնտեսություններից 77,4 % կազմել են ընտանիքներ․ 18,2 %-ը զույգեր են երեխաների հետ, 45,8 %-ը զույգեր են առանց երեխաների, 13,4 %-ը կազմում են ընտանիքներ մեկ ծնողի հետ։ 15 տարեկանից բարձր բնակիչների 53,2 % ամուսնացած են, 46,8 %-ն ամուսնացած չեն։

15 տարեկանից բարձր բնակչության (18 751 մարդ) 29,0 %-ը կրթություն չունեին, կամ ունեին միայն նախնական կրթություն կամ էլ միայն քոլեջ էին ավարտել, 22,4 %-ը կամ ունեին լրիվ միջնակարգ կրթություն կամ էլ ստացել էին լիցեի ավարտական ատեստատ, կամ էլ ունեին միջին մասնագիտական կրթություն, 22,1 %-ը ունեին կրճատված բարձրագույն կրթություն և 26,5 %-ը ստացել էին լրիվ բարձրագույն կրթություն։

2013 թվականին 19 865 աշխատունակ մարդկանցից(15-ից 64 տարեկան) 15 298-ը տնտեսապես ակտիվ էին, 4567-ը ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը ՝ 77,0%, իսկ 2008 թվին՝ 75,4%)։ 15 298 աշխատունակ ակտիվ բնակիչներից աշխատում էին 13 249 մարդ (6777 տղամարդ և 6472 կին), 249-ը գործազուրկ էին (գործազրկությունը ՝ 10,3 %)։ 4567 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիների 2225-ը աշակերտներ կամ ուսանողներ էին, 1033-ը ՝ թոշակառուներ,իսկ 1311-ը ոչ ակտիվ էին այլ պատճառներով։ Համայնքում բնակչության տեղաբաշխումն ըստ զբաղվածության ոլորտի ունի հետևյալ պատկերը․ 2,3 %-ը արհեստավորներ,առևտրականներ,ձեռնարկությունների ղեկավարներ, 8,5 %-ը ՝ ինտելեկտուալ ոլորտի աշխատողներ, 19,6 %-ը սոցիալական ոլորտի աշխատողներ, 24,5 %-ը ՝ պետական ծառայողներ, 14,5 %-ը բանվորներ, 12,5 %-ը՝ թոշակառուներ։ 2013 թվականին մեկ բնակչի միջին եկամուտը ամսական կազմում էր 2054 €, տարեկան ՝ 24 643 €:

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սավինի լե Թամփլ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité