Aller au contenu principal

Օտել դը Վիլ (Փարիզ)


Օտել դը Վիլ (Փարիզ)


Օտել դը Վիլ (Փարիզ), Օտել դը Վիլում (ֆր.՝ Hôtel de Ville) 1357 թվականից տեղակայված են Փարիզի քաղաքապետարանի քաղաքային իշխանությունները։ Գտնվում է նախկին միջնադարյան Գրևյան հրապարակում (ֆր.՝ place de Grève), ճակատային մասը 100 մետր է։ Ներկայումս գտնվում է Փարիզի 4-րդ շրջանում, Սեն գետի աջ ափին։

Ճարտարապետություն

Շինությունը կառուցված է պատմական ոճով (ուղություններից մեկը՝ էկլեկտիկա) 1874 թվականից մինչև 1882 թվականները ճարտարապետ Թեոդոր Բալուի (Théodore Ballu) և Էդուարդ Դեպերտեսի (Édouard Deperthes) նախագծով։

Ճակատային մասը Նապոլեոն III ոճով է, որը կրկին վերականգնվել է 1871 թվականի Փարիզի կոմունայի հրդեհից հետո։

Ճակատային մասի քանդակներ

Գլխավոր ճակատը զարդարում են կանգնեցված որմնախորշերը, նման Լուվրի ճակատային մասին կամ էլ կաթոլիկ եկեղեցու, Փարիզի հարուստ պատմությունից վերցրած գործիչների արձանները (նկարիչներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ.

Ցուցակը ըստ այբբենական կարգի՝

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Տես նաև

  • Քաղաքապետարան
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Օտել դը Վիլ (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité