Aller au contenu principal

Մինի Եվրոպա


Մինի Եվրոպա


Մինի Եվրոպա, այգի Բրուպարկում, Բրյուսելում։ Այգում ներկայացված են Եվրոպական միության ամենագեղեցիկ հուշարձանները՝ 1/25 մասշտաբով։ Ցուցադրված են շուրջ 80 քաղաք և 350 շինություն։

Այգին հայտնի է մանրակերտների որակով։ Այգում կան բազմաթիվ անիմացիաներ՝ գնացք, ջրաղաց, Վեզուվ հրաբխի ժայթքումը, մեքենաներ և այլն։ Ուղեցույցում ներկայացված են մանրամասներ բոլոր հուշարձանների մասին։ Երթուղու վերջում «Եվրոպայի հոգին» ինտերակտիվ ցուցահանդեսը ներկայացնում է Եվրոպական միությունը ինտերակտիվ և խաղային ձևով։

Այգին կառուցվել է 24.000 մ² տարածքի վրա։ Նախնական ներդրումների ծավալը կազմել է 10 միլիոն եվրո։ Այգու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1989 թվականին, Բելգիայի արքա Ֆիլիպի կողմից։ Վերջինս այդ ժամանակ արքայական գահի ժառանգորդն էր։

Հուշարձանի շինարարություն

Հուշարձաններն ընտրվել են Եվրոպայի համար իրենց ճարտարապետական արժեքների և կարևորության համար։ Նման առաջին ընտրությունից հետո անհրաժեշտ էր գտնել գծագրեր և լուսանկարներ։ Այս փուլը հետազոտելու համար ծախսվել է ավելի քան 200 հազար եվրո։ Հուշարձանների մեծ մասը կառուցվել է ձուլման մեթոդով։ Մասերը պատրաստվել են տարբեր նյութերից, որոնք հետո պատճենվել են սիլիկոնային ձուլման մեթոդով։ Վերջնական պատճենը կազմվել է էպոքսիդային խեժից (առաջին) և պոլիեսթերային պլաստիկից (վերջնական տեսք)։ Երեք հուշարձաններ պատրաստված են քարից (օրինակ՝ Պիզայի աշտարակը կառուցված է մարմարից)։ Երկու մակետների պատրաստման համար կիրառվել է նոր ֆրեզերային տեխնոլոգիա։

Ապա կառույցները գունավորվել են։ Վերջում հուշարձանը տեղադրվել էր ձևավորված և լուսավորված վայրում։ Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը պահանջել է ավելի քան 24000 ժամ աշխատանք։

Շատ հուշարձաններ ֆինանսավորվել են Եվրոպայի երկրների կամ տարածաշրջանների կողմից։

Անիմացիաներ

Հսկայական այգում կան տարբեր տեսակի անիմացիաներ՝ գնացքներ, ջրաղացներ, ձայներ, Վեզուվ հրաբխի ժայթքումը, Բեռլինի պատի անկումը, Վենետիկի գոնդոլները, մեքենաներ։ Այս անիմացիաները ներկայացնում են արդյունաբերական նախատիպեր, որոնք կայուն են երկար ժամանակ շահագործման և տարբեր եղանակային պայմաններում (սառնամանիք, անձրև, շոգ)։

Մինի Եվրոպայի ուղեցույց

Ուղեցույցը պարունակում է բազմաթիվ տեղեկություններ և մանրամասներ հուշարձանների վերաբերյալ։ Ուղեցույցը մատչելի է 11 լեզուներով։

Եվրոպայի հոգին

Երթուղու վերջում Եվրամիության համար հատկացված տարածքը համառոտ ներկայացնում է նրա պատմությունը, հաջողությունները, մշակույթը, հաստատությունների գործունեությունը, ամենամեծ շուկան, ընդլայնման պատճառները, հիմնականում՝ խաղի ձևով։ Դպրոցների համար կան բազմաթիվ մանկավարժական ծրագրեր։

Իր ողջ գործունեության ընթացքում Մինի Եվրոպան բարոյական աջակցություն է ստացել Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի կողմից։

Մինի Եվրոպայի մանրակերտների ցանկ

  • Ավստրիա
  • Մելկ
  • Բելգիա
  • Գրան Պլաս
  • Կուրտիուսի տուն Լիեժ
  • Ցելլես
  • Դինան
  • Անտվերպեն
  • Լյովեն
  • Գենտ
  • Բրյուգգե
  • Ալդեն Բիզեն
  • Բուլղարիա
  • Ռիլա
  • Մեծ Բրիտանիա
  • Վեստմինստերյան պալատ և Բիգ Բեն
  • Ստրատֆորդ ըփոն Էյվոն և Շոտտերի
  • Անգլիական ծառեր և Բաբուրի
  • Լոնգլիթ
  • Բաթ
  • Դուվր
  • Հունգարիա
  • Կուպալնի Սեչենի Բուդապեշտ
  • Գերմանիա
  • Բրանդենբուրգյան դարպասներ Բեռլին
  • Բեռլինի պատ
  • Միլենիումտրում (Մագդեբուրգ)
  • Լյուբեկ
  • Շպայերի տաճար
  • Սեստ
  • Բոն
  • Էլցի ամրոց
  • Վիսե
  • Թրիեր
  • Հունաստան
  • Աթենքի Ակրոպոլիս
  • Դանիա
  • Տրելեբորգ
  • Կոպենհագեն, Նոր Գավան և Բիրժա
  • Իռլանդիա
  • Գլենդալո և Բալիդեվիդ
  • Կաշելի ժայռ
  • Իսպանիա
  • Էլ Էսկորիալ
  • Լա Մանչա
  • Սևիլյա
  • Բարսելոնա
  • Սանտյագո դե Կոմպոստելա
  • Իտալիա
  • Պիզա
  • Սիենա
  • Վեզուվ
  • Ալբերոբելո
  • Վենետիկ
  • Վիչենցա
  • Կիպրոս
  • Կուրիոնի թատրոն (Լիմասոլ)
  • Լատվիա
  • Ազատության հուշարձան (Ռիգա)
  • Լիտվա
  • Վիլնյուսի համալսարան
  • Լյուքսեմբուրգ
  • Ադոլֆի կամուրջ
  • Մալթա
  • Մնայդրա
  • Նիդերլանդներ
  • Մաաստրիխտ
  • Հունսբրուկ
  • Օտմարսյում
  • Միդելբուրգ
  • Վերե
  • Ալկմար
  • Ամստերդամ
  • Օրտվելտե
  • Կինդերդեիկ
  • Հորն
  • Լեհաստան
  • Գդանսկ
  • Պորտուգալիա
  • Տորրի դի Բելեն
  • Գիմարայնշ
  • Պորտու
  • Ալգարվե
  • Ռումինիա
  • Մոգոշոյա պալատ
  • Սլովակիա
  • Կապույտ եկեղեցի
  • Սլովենիա
  • Լյուբլյանայի երեք կամուրջները
  • Ֆինլանդիա
  • Օլավինլինայի ամրոց
  • Ֆրանսիա
  • Էյֆելյան աշտարակ (Փարիզ)
  • Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
  • Հաղթակամար (Փարիզ)
  • Սակրե Կյոր բազիլիկ (Փարիզ)
  • Ռոնշան
  • Կլյո Վուժոյի ամրոց
  • Շենոնսո (դղյակ)
  • Արկ-է-Սենան
  • Չեխիա
  • Պրահա
  • Շվեդիա
  • Ստոկհոլմ
  • Էստոնիա
  • Տալլին
Collection James Bond 007

Տես նաև

  • Մադյուրոդամ, Նիդերլանդներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Mini-Europe official website
  • Mini-Europe in Brussels
  • Koshy, Yohann (2016 թ․ ապրիլի 27). «These Photos of a Crumbling Pro-EU Theme Park Show a Europe in Existential Crisis». Vice. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Մինի Եվրոպա by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité