Aller au contenu principal

Նոտր Դամի գավիթ


Նոտր Դամի գավիթ


Նոտր Դամի գավիթ (ֆր.՝ Crypte archéologique de l'île de la Cité), թանգարան, որը գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի անմիջապես կողքին՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Թանգարանում ցուցադրվում են հնաբանական գտածոներ, որոնք հայտնաբերվել են 1965-1972 թվականների պեղումների ժամանակ։ Թանգարանի հավաքածուն ներգրավում է պատմության մի ընդգրկուն շրջան՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը։

Թանգարանի պատմություն

Փարիզի Աստվածամոր տաճարի ստորգետնյա կայանատեղիի կառուցման ընթացքում շինարարները հայտնաբերել են հին շինության մնացորդներ։ Ֆրանսիական նախականխիչ հնէաբանության ծրագրի շրջանակներում 1965-1972 թվականներին պեղումներ են իրականացվել։ 1980 թվականին գտածոների ցուցադրման համար բացվել է «Նոտր Դամի գավիթ» թանգարանը։ Թանգարանի բացման արարողությունն անց են կացրել Ժակ Շիրակը, որն այդ ժամանակ եղել է Փարիզի քաղաքապետ և մշակույթի և հաղորդակցության նախարար Ժան-Ֆիլիպ Լեկատը։

Թանգարանի հավաքածուն

Թանգարանը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում կազմել Սիտե կղզու զարգացման մասին։ Թանգարանի այցելուները կարող են տեսնել 20-րդ դարի պատմության հետքեր․ հնագույն նավահանգիստ Լուտեցիան, գալա-հռոմեական հասարակական լոգարանները, 4-րդ դարի Փարիզի քաղաքային պարիսպները, հին եկեղեցու նկուղը, Օտել Դիյո հիվանդանոցը, մանկատան հիմքը, Փարիզի քաղաքաշինության կոյուղագծեր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Нулевая Точка. Паперть Собора Парижской Богоматери


Text submitted to CC-BY-SA license. Source: Նոտր Դամի գավիթ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité