Aller au contenu principal

Սեն Մերի


Սեն Մերի


Սուրբ Մեդերիկի եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Merri), կաթոլիկ եկեղեցի Փարիզի 4-րդ շրջանում՝ Սենայի աջ ափին։ Կառուցվել է 1520-1612 թվականներին «բոցավառվող գոթիկայի» ոճով ոչ մեծ մատուռի տեղում, որից մնացել է 14-րդ դարի դարի զանգակատուն։ Սեն Մերին եղել է իտալացի բանկիրների ծխական եկեղեցին։ Ճակատամասը զարդարում են ժամանակակից արձաններ։

Պատմություն

Եկեղեցին կրում է Սուրբ Մերիի (Մեդերիկ) անունը, որն այդտեղ թաղվել է 8-րդ դարում։ Նրա աճյունը դեռևս գտնվում է եկեղեցու կրիպտեում։

Կրիպտեն, հիմնական նավն ու կողմնակի նավերը թվագրվում են 1515-1520 թվականներով, խաչակենտրոնը՝ 1526-1530 թվականներով, դասը և աբսիդն ավարտվել են 1552 թվականին։ Շինարարությունն ավարտվել է 1612 թվականին, երբ կառուցվել է զանգակատունը։

17-րդ և 18-րդ դարերում ճակատը բազմիցս վերականգնվել է, սակայն տաճարում պահպանվել են 16-րդ դարի վիտրաժներ և հոյակապ փայտե փորագրություն։

Լյուդովիկոս XV-ի օրոք քանդվել է 1558 թվականի ամվոնը, ընդհատվող կամարները փոխարինվել են կամարների շարքով, երգչախմբի պիլոնները երեսպատվել են ոսկեզօծ նյութով և մարմարով։

1703-1706 թվականներին Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլին եկեղեցում ստեղծել է մարքիզ դե Պոմպոնի մարմարե տապանաքարը, որն ավերվել է 1792 թվականին։

1793 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, եկեղեցում եղել է բորակի արտադրության գործարան։ 1853-1857 թվականներին որպես տաճարի երգեհոնահար աշխատել է Քամիլ Սեն-Սանս։

Եկեղեցում պահվող արվեստի գործեր

  • Պիետա, որը վերագրվում է քանդակագործ Նիկոլա Լեժանդրին, XVII դար։ Նավի երրորդ կապելլան, ձախից։
  • Սբ. Կառլո Բորոմեոի նկարը, որ պատկանում է Կարլ Վանլոոյի վրձնին, 1753 թվական։

Ծանոթագրություններ

Արտքին հղումներ

  • Սեն Մերիի կայքը(ֆր.)

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Մերի by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité